Մարտիմեկյան դեպքերից հետո կալանավորված ընդդիմադիրներից մի քանիսի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի կարծիքով, ոստիկանին մեղադրանք առաջադրելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ազգային ժողովի որոշմամբ հայտարարված համաներումը կարող է տարածվել նրա վրա:
«Այդ համաներումը տարածվում է այդ հոդվածի [309-րդ հոդվածի 2-րդ մասի, որը մեղսագրվում է Հարությունյանին] վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փաստաբանը: - «Դրա համար էլ գտել են, որ քանի որ ամնիստիայի տակ է ընկնում, արժե մեկ-երկու հոգու մեղադրանք առաջադրենք, հետո միեւնույն է ամնիստիայի տակ է ընկնում: Ինձ թվում է, դա պատճառը»:
«[Մինչեւ համաներումը] բազմաթիվ գործերով դիմել ենք դատախազություն, քննարկվել է հարցը Հատուկ քննչական ծառայությունում, որպեսզի քրեական գործ հարուցվի այն ոստիկանների նկատմամբ, որոնք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, բռնություն են գործադրել անձանց նկատմամբ, ապօրինի բերման են ենթարկել անձանց», - շարունակեց նա: - «Հատուկ քննչական ծառայությունը գտել էր, որ ոստիկանների գործողություններում չկա հանցակազմ: Որոշ դեպքերում ընդհանրապես քրեական գործ չի հարուցվել, որոշ դեպքերում էլ հարուցվել է քրեական գործ, այնուհետեւ կարճվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոստիկանության գործողություններում հանցակազմ չեն դիտարկել»:
Ըստ Հատուկ քննչական հաղորդագրության, Գեղամ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու` ռետինե մահակով հարվածներ հասցնելու համար։
«Որոնողական աշխատանքներ են կատարվում ոստիկանի կողմից բռնությունների ենթարկված քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում: - «Նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նախաքննությունն իրականացնող մարմինը խնդրում է բոլոր նրանց, ովքեր ականատես են եղել նշված միջադեպերին, տուժել են ոստիկանության աշխատակիցների գործողություններից կամ տեղեկություններ ունեն, հայտնել իրավապահ մարմիններին»:
Մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում ձերբակալված եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Վահագն Հայոցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ մարտի 1-ին իր նկատմամբ եւս բռնություն է կիրառվել, բայց ինքը դատախազությանը դիմում չի ներկայացրել:
«Ընդհարման ժամանակ ոստիկանի հագուստով բաց դեմքով մարդ չեմ տեսել՝ բոլորը սեւ դիմակներով էին», - պարզաբանեց Հայոցյանը: - «Ճանաչել որեւէ մեկին հնարավոր չէ: Իսկ բողոք հարկավոր է գրել կոնկրետ մարդու դեմ: Բոլորին էլ դատել է պետք: Ինձ վրա 5 ոստիկան էր հարձակվել»:
Դավիթ Առաքելյանը նույնպես մարտի 1-ի առավոտյան բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել, ավելի ուշ դատապարտվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Առաքելյանը նախկինում աշխատել է ոստիկանույթունում եւ ասաց, որ բարձրաստիճան իրավապահների համար բնավ դժվար չէ գտնելը, թե որ ոստիկաններն են պաշտոնական լիազորություններն անցել. - «Իրենք շատ լավ գիտեն, թե ով ինչ է արել»: