Մատչելիության հղումներ

«Քրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» վավերագրական ֆիլմը սեպտեմբերին ցուցադրվելու է «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմը պատմում է, թե ինչպես հայոց Աբգար թագավորի շնորհիվ դեռ Քրիստոսի կենդանության օրոք Երուսաղեմում ստեղծված Քրիստոսի կենդանագիր պատկերը մինչեւ 15-րդ դարը պատկանել է Հայ եկեղեցուն, իսկ դրանից հետո գտնվում է իտալական Ջենովա քաղաքի Սուրբ Բարդուղիմեոս հայկական կաթոլիկ եկեղեցում: Վերջինս գործող եկեղեցի չէ եւ տարին ընդամենը երկու անգամ Քրիոստոսի կենդանագիր պատկերը ցուցադրում են Վատիկանից ժամանող հոգեւոր սպասավորները:

Վերջերս ֆիլմը ցուցադրվել էր լրագրողների համար, եւ թվում էր, թե այն պիտի արժանանար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքին: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Տիգրան Խզմալյանը, առայժմ որեւէ արձագանք չի ստացել:

Ռեժիսորն ասաց, որ ծրագրում է սեպտեմբերին ֆիլմը ցուցադրել «Մոսկվա» կինթատրոնում. - «Հիմա բանակցություններ են գնում «Մոսկվա» կինոթատրոնի հետ: Եթե ոչ մի խանգարող հանգամանք լինի, ես կուղարկեմ Վեհափառին հրավեր»:

«Ես ուղղակի չեմ կարծում, որ Քրիստոսի պատկերի մասին կամ Քրիստոսի վերաբերյալ ֆիլմը դա եկեղեցու մենաշնորհն է», - շարունակեց Խզմալյանը: - «Եկեղեցին դա մենք ենք՝ հավատացյալներս... Ես թեեւ աստվածաբանական ֆիլմ չեմ արել, դա պատմական ֆիլմ է, թեեւ դա հրաշք է, իմ կարծիքով: Ես ապշած եմ, ճիշտն ասաց, որ այդ հրաշքը, որը ինձ հաջողվեց տեսնել, արձագանք դեռ չի գտել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG