Հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը հայտնեց, որ զեկույցն ամփոփման փուլում է եւ, թերեւս, կհրապարակվի սեպտեմբերի 14-ից 17-ը:
Նշելով, որ զեկույցը փորձելու է պատասխանել հասարակության շրջանում առկա հարցերին՝ «սկսած օպերացիայի ժամից մինչեւ օպերացիայի հրաման տվողների բացահայտումը», Նիկոյանն ասաց, որ, այնուամենայնիվ, «մութ են մնում մահվան մի շարք հանգամանքներ», եւ չեն գտել այն հարցի պատասխանը, թե «կոնկրետ ում գործողությունների հետեւանքով են մարդիկ զոհվել»:
Լուծարված փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամները` Անդրանիկ Քոչարյանը (ՀԱԿ) եւ Սեդա Սաֆարյանը («Ժառանգություն»), արդեն հրապարակած երեք զեկույցներում փաստեր էին հրապարակել 10 զոհերից 5-ի մահվան հանգամանքների առնչությամբ:
Առաջին զեկույցում անդրադարձել էին ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին՝ եզրակացնելով, որ Թադեւոսյանի մահը վրա է հասել իր մոտ գտնվող նռնակի պայթյունի հետեւանքով։
Խմբի լուծարումից հետո Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի հեղինակած երկրորդ զեկույցում հրապարակված էին 3 հոգու մահվան պատճառ դարձած հատուկ միջոցները կիրառած 4 ոստիկանների եւ ոստիկանության այն 4 պաշտոնյաների անունները, ովքեր տվել են հրամանը։
Երրորդ զեկույցը նվիրված էր զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին, որտեղ փորձագետները եզրակացրել էին, որ Աբգարյանին հրազենային վնասվածքները պատճառվել են «ընդհուպ կրակահերթով»։
Այս կապակցությամբ Սամվել Նիկոյանը ասաց. - «Ես նույնիսկ դա հնարավոր որեւէ վարկածներից մեկն եմ համարում: Եվ չեմ էլ ուզում որեւէ վարկած հերքել կամ հաստատել: Վարկածը մնում է վարկած, որով պետք է զբաղվի նախաքննական մարմինը: Հանձնաժողովը չի կարող վարկածով զբաղվել կամ վարկածը ներկայացնել իր զեկույցի մեջ... Դա կարող են անել միայն մարդիկ, որոնց անհրաժեշտ է այդ դժբախտությունը օգտագործել ներքաղաքական իրավիճակը սուր պահելու, բարդացնելու նկատառումով»:
Նա հայտնեց, որ Քոչարյանի եւ Սաֆարյանի տրամադրած տվյալները հանձնաժողովում ուսումնասիրվում են, սակայն ամբողջությամբ չեն ներառնվելու վերջնական եզրակացության մեջ:
«Այնպես, ինչպես պետական մարմնի ուղարկած յուրաքանչյուր ինֆորմացիա չէ, որ մենք հալած յուղի տեղի ենք ընդունում, այդպես էլ նախկին փաստահավաք խմբի անդամների զուտ անձնական զեկույցները նույնպես հալած յուղի տեղ չենք ընդունում», - փաստարկեց նա: - «Այնտեղ մենք գտնում ենք շատ կարեւոր էլեմենտներ, վերլուծություններ, աշխատանքի արդյունքներ, որոնք կարեւոր ենք համարում: Բայց որ զեկույցը ամբողջությամբ վերցնենք տեղավորենք մեր զեկույցի մեջ՝ այդպիսի բան չի լինի»:
Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը իրենց հրապարակած 3 զեկույցներն արդեն ուղարկել են եվրոպական կառույցներին եւ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նրանք բազմիցս հայտարարել են, որ անպայման կարձագանքեն, եթե իրենց արձանագրած փաստերից որեւէ մեկը ներառված չլինի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցում, եւ դա կորակեն փաստերի կոծկում:
«Այդ ուլտիմատումների ժանրը բավականին ծանոթ է մեզ», - այդ կապակցությամբ ասաց Նիկոյանը: - «Իհարկե հանձնաժողովը որեւէ սադրանքի չի գնալու: Եվ այդ աշխատաոճն էր պատճառը, որ, ցավոք սրտի, լուծարվեց փաստահավաք խումբը»: