Բյուրոյի մասնագետների գնահատմամբ, բնակչության թվի աճը տեղի է ունենում ծնելիության նկատելի աճի հաշվին` հիմնականում զարգացող եւ աղքատ երկրներում։
«Նույնիսկ որոշ երկրներում արձանագրված ծնելիության մակարդակի անկման պայմաններում աշխարհի բնակչության թիվը շարունակում է աճել արագ տեմպերով։ Այս իրադարձությունները աննախադեպ են մարդկության պատմության համար», - ասում է «Բնակչության հաշվառման բյուրոյի» նախագահ Բիլլ Բուտսը։
Ներկայումս աշխարհում ծնելիության ամենաբարձր մակարդակը արձանագրվում է աֆրիկյան Նիգերիայում, որտեղ 1 կնոջը բաժին է ընկնում 7,4 ծնունդ, իսկ ամենացածրը` Թայվանում է. այստեղ յուրաքանչյուր կնոջը բաժին է ընկնում ընդամենը 1 ծնունդ։
Ներկայումս բնակչության թվով առաջատար երկրների եռյակը գլխավորում է Չինաստանը։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում` Միացյալ Նահանգները։ «Բնակչության ուսումնասիրության բյուրոյի» կանխատեսմամբ, 2050 թվականին դասավորությունը առաջատար եռյակում կփոխվի. Առաջին տեղում կհայտնվի Հնդկաստանը` 1,748 միլիարդ բնակչությամբ, երկրորդում Չինաստանը` 1,437-ով։ Երրորդը, ըստ այդ կանխատեսումների, կրկին Միացյալ Նահանգները կլինի՝ մոտ 440 միլիոն բնակչությամբ։