Մայիսին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Շիրակի մարզի 165 դպրոցներ հարցում էր ուղարկել՝ դպրոցական բյուջեների, կառավարման խորհրդի կազմի, անցկացված նիստերի եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Հարցմանը պատասխանել է դպրոցների մոտ 30 տոկոսը։ Մնացած 70 տոկոսին ակումբը պատրաստվում է դատի տալ:
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի փոխանցմամբ, շաբաթական մոտ 20-25 դպրոցի դեմ հայցեր են ներկայացվելու. - «Հայցերի մեջ 3 պահանջ է լինելու. մեր հարցմանը պատասխանել պարտադրելու պահանջը, դատական ծախսերի փոխհատուցման, եւ վարչական տույժի ենթարկելը, որի նախադեպը արդեն կա. Վայոց ձորի Երփին համայնքի համայնքապետի դեմ «Տեղեկատվության ազատության կենտրոնի» շահած հայցն է։ Պետք է 50 հազար դրամ տույժի ենթարկել, որ այս մարդիկ մեկընդմիշտ իմանան, հասկանան, որ օրենքը՝ կատարելու համար է»։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկատվություն չտրամադրած մի քանի դպրոցների տնօրեններ պնդեցին, որ դեմ չեն պատասխանել «Ասպարեզ»-ի հարցմանը, եւ տարբեր պատճառներ բերեցին՝ մեկնաբանելով ուշացման պատճառները։
Մասնավորապես, Գյումրիի թիվ 15 դպրոցի տնօրեն Անահիտ Խաչատրյանը ասաց. - «Պարզապես ես մի քիչ վատառողջ եմ եղել ու ժամանակի հետ խնդիրներ են եղել։ Պրոբլեմ չկա տեղեկատվություն տրամադրելու հետ կապված»:
«Ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ ինֆորմացիան տրամադրելու, ի՞նչ խնդիր կա», - ասաց Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրեն Սայաթ Մինասյանը՝ պնդելով, թե ինքը «Ասպարեզ» ակումբի հարցումը ընդհանրապես չի ստացել։
«Ես որեւէ պրոբլեմ չունեմ։ Եթե դատական հայց են տալիս, նախ թող հիմնավորեն, թե ես հարցումը ստացե՞լ եմ, թե ոչ», - ասաց Մինասյանը։
Լեւոն Բարսեղյանը, սակայն, տնօրենների՝ տեղեկատվություն չտրամադրելու մեջ դիտավորություն է տեսնում:
«Խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջը, այն է՝ պատասխանել հարցմանը այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։ Ես բավարար հիմքեր ունեմ հայտարարելու, որ ինչ-ինչ պաշտոնյաներ մեզ չպատասխանող դպրոցների տնօրեններին զգուշացրել են, թե՝ դեռ մի շտապեք, մի տրամադրեք տեղեկատվությունը։ Եվ այդ դիտավորությունը ես նկատում եմ. ինչո՞ւ նույն տնօրենները, որոնք 2 տարի առաջ շատ բարեխիղճ էին այդ տեղեկությունները տրամադրելիս, այս անգամ որոշեցին չկատարել օրենքի պահանջները», - մեկնաբանեց Բարսեղյանը։
Առաջիկայում տեղեկատվություն տրամադրելու մասին հարցումներ ուղարկվելու են Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի բոլոր համայնքապետերին: Ըստ Լեւոն Բարսեղյանի կատարած հաշվարկների. - «Մինչեւ այս տարվա ավարտը 4-500 դատական հայցեր են լինելու։ Համեմատության համար ասեմ, որ մինչ օրս այս օրենքի կիրարկման հետ կապված եղել է մոտ 40-45 դատական հայց»։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը առաջիկայում նաեւ մի քանի հայցեր է նախապատրաստում Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եւ մարզի մի քանի համայնքապետերի դեմ: