Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, ռուս-վրացական պատերազմի բացասական հետեւանքները անմիջականորեն ազդել են ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի վրա. - ««Պատերազմի հետեւանքով Հայաստանը զրկվեց իր տրանզիտային ճանապարհներից, եւ ընդհանրապես Հայաստանի համար Վրաստանը կարեւորագույն դեր է կատարում՝ որպես հարեւան, որի միջոցով մենք կարողանում ենք հարաբերվել արտաքին աշխարհի հետ»:
Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով, անցած տարվա ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը Հայաստանի վրա թողել է առավելապես բացասական հետեւանքներ ե’ւ տնտեսական, ե’ւ արտաքին քաղաքական ասպարեզում:
Մանոյանի կարծիքով, կարճատեւ այդ պատերազմից «Վրաստանից հետո տնտեսապես առավելապես տուժել է Հայաստանը», բայց, ի տարբերություն հարեւան երկրի, «որեւէ շոշափելի աջակցություն չի կարողացել ստանալ»:
«Վրաստանը կարողացավ ստանալ անհամեմատ մեծ միջազգային աջակցություն: Իր նախաձեռնած պատերազմի ընթացքին իր կորցրածների համար ինքը ստացավ միջազգային աջակցություն, իսկ մենք… մեր կրած կորուստների համար ոչինչ չստացանք», - ասաց նա: - «Մենք չկարողացանք համոզել աշխարհին, որ մենք այդքան բան կորցրեցինք, որի համար էլ արժանի ենք ինչ-որ օժանդակության»:
Դաշնակցության ղեկավար անդամի համոզմամբ, ռուս-վրացական պատերազմը նպատեց Թուրքիայի դերակատարության ուժեղացմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
«Այստեղ պետք է տեսնել այն հապճեպ աճապարանքը, հատկապես միջնորդների կողմից, Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, որ շտապում են մինչեւ հոկտեմբերի 14-ը [Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որը դիտելու համար, ակնկալվում է, թե Թուրքիա կմեկնի նախագահ Սերժ Սարգսյանը] ինչ-որ տեղաշարժ արձանագրվի Ղարաբաղի հարցում: Շտապողականությունը, փաստորեն, կախված է Թուրքիայի նախապայմանի հետ, որ Հայաստանի հետ պայմանագիր չի ստորագրի, մինչեւ Ղարաբաղի հարցում տեղաշարժ չլինի»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ռուս-վրացական պատերազմի «դրական հետեւանք» է համարում Արեւմուտքի համար «Հայաստանի գործոնի կարեւորումը»:
«Արեւմուտքը իր համար դասեր քաղեց, որ միայն Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքը չի կարող բավարար լինել Կենտրոնական Ասիայի հետ կայուն կապի համար: Եվ այս կտրվածքով տարածքային խնդիրներ լուծող Վրաստանը եւ Ադրբեջանը ամենեւին էլ հուսալի չեն», - «Ազատություն» ռադոիակայանի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա կարծիքով եւս, օգոստոսյան պատերազմը ակտիվացրեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Բայց դեռ դժվար է կանխատեսել, թե իրադարձությունները որքանով ի նպաստ Հայաստանի կզարգանան:
«Դեռեւս անցած տարվա աշնանից «Ժառանգություն»-ը ահազանգ է հնչեցնում, որ Հայաստանի իշխանությունները, չգիտակցելով թե միտումնավոր, մտել են մի գործընթացի մեջ, որտեղ հետապնդվող նպատակները այլ են, քան Ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորումը: Մի հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել Ղարաբաղյան խնդրի առանցքում. մի կողմից, փորձ է արվում Թուրքիային հանգստացնելու, թե՝ խնդիրը լուծվում է, եւ դու պետք է բացեց քո սահմանը եւ կարգավորես Հայաստանի հետ հարաբերությունները, մյուս կողմից՝ գործընթացից անդին, մենք տեսնում ենք անհասկանալի զարգացումներ, որոնք մեզ թույլ են տալիս ենթադրություններ անել, որ գործ ունենք պաուզայի հետ: Հիմք ունենք հայտարարելու, որ դա, ըստ էության, բանակցությունների նոր փուլի սկիզբն է»: