Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քրեակատարողական ծառայության համապատասխան միջնորդությունը:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ Բաբաջանյանին դիմավորելու էին եկել նրա հարազատները, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները` դրոշներով, մեծ թվով լրագրողներ, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, այլեւս չգործող Փաստահավաք խմբում ընդդիմությունը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը, Ազգային Ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Արման Բաբաջանյանը դատապարտյալների հիվանդանոցից դուրս եկավ պատգամավորների ուղեկցությամբ, նրան թեւանցուկ էր արել Արմեն Մարտիրոսյանը, Արմանը դժվարությամբ էր քայլում` աջ ոտքը գրեթե քարշ տալով:
Հայտնվելով լրագրողների շրջապատում` իր ինքնազգացողության մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նա ասաց. - «Անկայուն առայժմ: Աղոթեք, աղոթեք իմ առողջության համար` այդքան բան եմ խնդրում: Հիմա ուրիշ ասելու բան չունեմ: Անհապաղ առողջական հարցերիս պիտի հետեւեմ, ուրիշ ոչինչ: Աղոթեք իմ առողջության համար` այդքանն եմ խնդրում»:
«Ի՞նչ էիք արել, որ նույնիսկ այդքան վատառողջ վիճակում ձեզ հետ այդքան դաժան վարվեցին», - լրագրողներից մեկի այս հարցին Բաբաջանյանը արձագանքեց. - «Պատասխանը արդեն այդ հարցի մեջ, կարծում եմ, դուք ինքներդ ունեք: Ես չեմ կարող այսօր լուրջ պատճառ գտնել այսքան «հումանիստ» գտնվելու, որեւէ լուրջ բան չեմ կարող պատասխանել»:
Մի քանի րոպե դատապարտյալների հիվանդանոցի մուտքի առջեւ հավաքվածների հետ գրկախառնվելուց հետո Արման Բաբաջանյանը հարազատներից ուղեկցությամբ ավտոմեքենայով հեռացավ:
Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությանը Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հավանություն էր տվել օգոստոսի 4-ին: Քրեակատարողական ծառայությունը օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես համապատասխան միջնորդություն էր ներկայացրել դատարան ի թիվս այլ դատապարտյալների Արման Բաբաջանյանին եւս պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:
«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից հուլիսի սկզբին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Արման Բաբաջանյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ պատրաստվում է հրաժարվել ցավազրկող դեղամիջոցներ ընդունելուց եւ չի բացառում նաեւ հացադուլը:
Դատապարտյալների հիվանդանոցում Բաբաջանյանին հիմնականում ցավազրկող դեղորայք էին ներարկում. այլ հնարավորություններ, կոնկրետ` նրա հիվանդության մասով, տեղի բուժանձնակազմը չունի:
«Ժամանակ Երեւան»-ի գլխավոր խմբագրի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել, եւ նրա առողջական վիճակը օրեցօր վատանում է: Բժիշկներն ասել են, որ նա անպայման պետք է վիրահատվի, սակայն Արման Բաբաջանյանը հրաժարվում է վիրահատվել Հայաստանում:
Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում էր այս տարվա սեպտեմբերի 16-ին:
Արման Բաբաջանյանի ներկայացուցիչները նրան նախնական կալանքի եւ ընդհանրապես նրան պատասխանատվության ենթարկելու գործերով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։