Ամեն ինչ սկսվեց, երբ Մաթոսյանը իր հայրենի քաղաքից` Վանկուվերից տեղափոխվեց Գրեմվիլ: Մտքով էլ չէր անցնում, թե նոր բնակավայրում կհանդիպի հայ երաժիշտների, կհանդիպի նոր ոճի մտածելակերպի մարդկանց եւ կսկսի աշխատել նրանց հետ:
Ինչպես ժամանակակից աշխարհում է լինում, Մաթոսյանը Ինտերնետի միջոցով ծանոթացել է Ռիվեր Գերգերյանի հետ, որը հարվածային գործիքներ է նվագում` թմբուկ, դհոլ, Միջին Արեւելքի նմանատիպ գործիքներ, երաժիշտներ Քրիս Ռոսերի եւ Էլիոթ Վադոփյանի հետ, եւ նրանք սկսեցին միասին աշխատել, ալբոմ թողարկեցին` մերձավորարեւելյան երաժշտություն, թավջութակ, բանջո, հայկական երգեցողություն` Free Planet ռադիոյի ալբոմը:
Իր առաջին հանդիպումը ջազ-տրիոյի հետ Մարիամը այսպես է պատմում. - «Դա երեւի իմ ամենազարմանալի փորձերից մեկն էր, որ երբեւէ ունեցել եմ»:
Մարիամը ամուսնացել է Հարո Սեթյանի հետ: Երկուսն էլ Հայաստանում չեն ծնվել, բայց ճամփորդել են Հայաստան, տեսել են իրենց նախնիների հայրենիքը:
Մարիամի երգեցողությամբ հայկական երաժշտությունը ռիթմիկ է, խորհրդավոր, միստիկ եւ նաեւ հողեղեն, ներդաշնակ է եւ դյութիչ: «Դա լիակատար ներդաշնակություն է», - ասում է Մարիամը հայկական երաժշտության մասին:
Նա իր մասին պատմում է, որ մեծացել է` լսելով լատինամերիկյան երաժշտություն, ջազ, Մերձավոր Արեւելքի երաժշտություն, եւ բացի հայկական ավանդական երաժշտական արվեստից` նրա երգերը ասես անցնում են աշխարհի մշակույթների միջով:
Չինացի մի երաժիշտ Մարիամին ասել է, թե որքան է նրա երգը նման չինական ավանդական երաժշտությանը, իռլանդացի ունկնդիրները ընդհանրություններ են տեսել կելտական երգերի հետ:
Մաթոսյանը նվիրված է իր արվեստին եւ այն ուրիշներին ներկայացնելու գործին:
«Բեմում ես երգ չեմ կատարում միայն. ես պատմություններ եմ պատմում, ես պատմում եմ իմ նախնիների պատմությունները, ես երգում եմ օտար լեզվով` այդպիսով ես սիրում եմ պատմել երգերի մասին», - ասում է երգչուհին: