Մատչելիության հղումներ

Դրամական փոխանցումները կտրուկ կերպով նվազել են


Մասնավոր տրանսֆերտները, որ արտասահմանում արտագնա աշխատող հայերը փոխանցում են տուն՝ իրենց հարազատներին, 2009 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 36 տոկոսով՝ կազմելով մոտ 600 միլիոն դոլար։ Այս մասին երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկից։

Այս նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական անկումը կազմել է 16.3 տոկոս, ընդ որում, տրանսֆերտների ծավալների կրճատումը մեկն է այն գործոններից, որ բացասաբար են ազդել Հայաստանի տնտեսության վրա։

Մասնավոր դրամական փոխանցումների ծավալի կրճատումը հիմնականում պայմանավորված է համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությամբ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այն երկրների տնտեսությունների վրա, որտեղ կան մեծ թվով հայազգի արտագնա աշխատողներ։

Հայաստանյան առեւտրային բանկերի եւ դրամական փոխանցման համակարգերի կողմից ստացված տրանսֆերտների ընդհանուր ծավալը համարժեք է երկրի համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) 18.4 տոկոսին։ Այս ցուցանիշը արտացոլում է մասնավոր դրամական փոխանցումների կարեւորությունը Հայաստանի տնտեսության համար։

Վերջին տարիներին արտասահմանից ստացվող մասնավոր տրանսֆերտները շարունակաբար աճում էին։ 2008 թվականի առաջին կեսին դրանք նախորդ տարվա համեմատ աճել էին 57.5 տոկոսով, երբ դեռեւս նկատելի չէին սպասվող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը եւ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ էր ակնկալվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG