Մատչելիության հղումներ

Արմեն Մելքոնյանը` Հայաստանի դեսպան Եգիպտոսում, Ռուբեն Կարապետյանը` Իտալիայում


Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Արմեն Մելքոնյանը նշանակվել է Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Կահիրե):

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նույն օրը հրամանագրեր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Հռոմ):

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվական վարչության փոխանցմամբ` Արմեն Մելքոնյանը 51 տարեկան է, մասնագիտությամբ արեւելագետ է, մինչ նոր նշանակումը աշխատել է որպես արտգործնախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ:

Ռուբեն Կարապետյանը 46 տարեկան է, մասնագիտությամբ արեւելագետ է, 2004 թվականից մինչ նոր նշանակումը աշխատել է որպես Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG