Մատչելիության հղումներ

«Ռուսական Օբաման» Սրեդնյայա Ախտյուբայից


Ծագումով աֆրիկացի` Պորտուգալիայի նախկին գաղութ Գվինեա-Բիսաուից, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 37-ամյա Ջաքուին Քրիման մտադիր է առաջադրվել Սրեդնյայա Ախտյուբա շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Քրիման ապրում է Ռուսաստանի կենտրոնական շրջանի այդ գյուղում` իր հայուհի կնոջ եւ 9-ամյա որդու հետ:

«Ես շանս ունեմ ինչ-որ բաներ փոխելու, բարելավելու, եւ ես անպայման կանեմ դա», - ասել է նա` անդրադառնալով Սրեդնյայա Ախտյուբայի ջրամատակարարման համակարգի եւ ճանապարհների սարսափելի վիճակին:

«Եթե սա ժողովրդավարություն է, ապա ինչո՞ւ դուրս գամ ընտրապայքարից` թող ժողովուրդը որոշի», - շեշտել է Քրիման «Ֆրանսպրես» գործակալության հետ հեռախոսազրույցում:

Հոկտեմբերի 11-ին Վոլգոգրադի շրջանի ղեկավարության ընտրություններ են անցկացվելու:

Ջաքուին Քրիման ռուսական անուն է վերցրել` Վասիլի Իվանովիչ:

Ընտրական համակարգի տեղական պաշտոնյաները ասում են, թե Քրիմային դժվարին պայքար է սպասում Ռուսաստանում լուրջ ընդունվելու համար:

Շրջանային ընտրական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Սապոժնիկովը, մասնավորապես, նշել է. - «Այնպիսի տպավորություն է, որ նա ծիծաղում է իր վրա, ասելով` «ես ռուսական Օբաման եմ»:

Սապոժնիկովի կարծիքով` ընտրողները Քրիմայի համար երեւի քվեարկեն կա’մ կատակելու համար, կա’մ որպես բողոքի ակցիա Ռուսաստանի մահացող քաղաքական կյանքի դեմ:

Չնայած իր հասցեին ռասիստական շարժումների սպառնալիքներին` Քրիման ասում է, թե ինքը չի վախենում:

Նա առաջին անգամ Ռուսաստան է եկել Խորհրդային Միության վերջին ժամանակաշրջանում, սովորել է Վոլգոգրադի համալսարանում` մանկավարժական կրթություն է ստացել, ռուսերեն խոսում է թեթեւակի ակցենտով: Չնայած իր կրթությանը` սեւամորթ քաղաքացին գումար է վաստակում ձմերուկներ աճեցնելով եւ վաճառելով: Ձմերուկի գործը նա անում է իր հայ աներոջ հետ միասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG