«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանը տվեց հետեւյալ պարզաբանումները` ասելով, որ նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները իրավաբանական հարթության վրա են. - «Առաջին հերթին, սպառիչ ներկայացվում են իրավունքները լրագրողի, որը, կարծում ենք, ճիշտ չէ, որովհետեւ լրագրողին չի կարելի հավասարեցնել պետական պաշտոնյայի հետ, որովհետեւ պետական պաշտոնյային է վերաբերում այն դրույթը, որ նա կարող է անել ամեն ինչ, ինչ թույլատրված է օրենքով: Լրագրողի դեպքում պետք է գործի այլ սկզբունք` որ լրագրողը իրավունք ունի անելու ամեն ինչ, ինչ որ արգելված չէ օրենքով»:
Այս ամենից բացի, առաջարկվող օրինագծում, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, կան լրագրողների համար նախատեսված կոնկրետ պարտականություններ, «որոնք պոզիտիվ օրենքի ձեւով հստակ, միանշանակ որպես պարտականություն ամրագրելը ինքնին կխախտի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որովհետեւ այդ պարտականությունների հետ կապված` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, կան բացառություններ եւ իրավիճակներ, որոնց դեպքում դա չի դիտվում որպես խախտում, իսկ այստեղ այդ բացառությունները հաշվի չառնելով` պարզապես կոշտ պարտականություններ են դրվել լրագրողների նկատմամբ»:
Խորհրդարանի նախագահին ուղղված նամակի հիմնական իմաստը, Արմեն Հարությունյանի մեկնաբանությամբ, հետեւյալն է. - «Այդ օրինագիծը լրամշակելու կարիք ունի, որովհետեւ կան խնդիրներ այս ոլորտում, դրանք պետք է լուծվեն, բայց այնպես չստացվի, որ մենք նախագիծ ընդունենք, որը ոչ թե եղած պրոբլեմները վերացնի, այլ լրացուցիչ պրոբլեմներ առաջացնի: Եվ պատրաստ ենք մենք ինքներս էլ մասնակցել այդ նախագծի լրամշակմանը»:
Օմբուդսմենի կարծիքով` զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելը ունի նաեւ իր օբյեկտիվ պատճառները. - «Շատ դեպքերում մեր որոշ զանգվածային լրատվական միջոցներ պարզապես գործում են այն ձեւով, որ կարելի է ասել, որ դրանք ոչ թե տեղեկատվություն տվող միջոցներ են, այլ տեղեկատվական տեռորի միջոցներ: Շատ դեպքերում չես կարող ապացուցել, բայց կարդում ես` միանշանակ զգում ես, որ փորձում են այս կամ այն մարդու վրա ճնշում գործադրել որոշակի հոդվածներով»:
«Ես` որպես մարդու իրավունքների պաշտպան, կողմնակից եմ, որ, այնուամենայնիվ, լրագրողների հանրությունը կարողանան իրենք իրենցով, էթիկայի կանոններով այդ հարցը լուծել, բայց եթե չկարողացան` վաղ թե ուշ, եթե հարաբերություն կա, որը կարգավորման կարիք ունի, եւ դա չի արվում էթիկայի կանոններով, ինքնակառավարման միջոցով, այստեղ, ուրեմն, օրենքի միջոցով դա կարող է արվել», - ընդգծեց Արմեն Հարությունյանը: