ԼՂ-ի զբոսաշրջության վարչությանը կից գործող հուշարձանների ուսումնասիրման եւ պաշտպանության բաժնի պետ Սլավա Սարգսյանը չի բացառում, որ մի օր Բյուլ-բյուլի թանգարանը կդառնա Շուշիի հուշարձաններից մեկը:
«Մեր պետական քաղաքականությունը այնպիսին է, որ խտրականություն չի դնում մահմեդական եւ քրիստոնեական հուշարձանների պահպանության խնդրում: Բավականին աշխատանքներ արդեն կատարվել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Շուշեցի Գրիգորի Ավանեսյանն ասում է, որ Բյուլ-բյուլը ժամանակին հասցրել է նվաճել երաժշտասեր շուշեցիների սիրտը` չնայած Ավանեսյանի խոսքերով, Բյուլ-բյուլը երբեք Շուշիում չի ապրել:
«Հայերն էլ են բլբուլ ասում, չէ՞: Բլբուլ` սոխակ է հայերեն անունը: Դա բլբուլի պես երգել է, իրեն որպես բլբուլի պես երգող` անունը դրել են բլբուլ: Հիմնականում ժողովրդական երգեր էր երգում: Ըստ ժողովրդի, նրանք հայ են եղել: Որպես լավ երգող նրան առաջ են քաշել, տարել Բաքու: Որպես երգիչ իր կյանքի վերջում այնտեղ է մնացել: Իր երեխաները եւս Բաքվում են ծնվել, ոչ թե Շուշի», - պատմեց տարեց շուշեցին:
Շուշիում գրեթե բոլորը գիտեն որտեղ է գտնվում Բյուլ-բյուլի տունը` Քոչարիների թաղամասի կենտրոնում:
Այդուհանդերձ, ոչ բոլոր ադրբեջանցի երգչի տուն-թանգարանը պահպանելու մասին շուշեցիների կարծիքները հակասական են:
Հնություններ հետազոտող Հրաչիկ Հարությունյանն ասում է, որ Բյուլ-բյուլը շուշեցի չէ, այդ տունն իր ամառանոցն էր, այլ ոչ թե հիմնական ապրելավայրը: Նրա կարծիքով անհեթեթություն կլինի, եթե մի օր Լեռնային Ղարաբաղի կառավարությունը Բյուլ-բյուլի թանգարանը ճանաչի որպես հուշարձան:
«Սա անհնարին, անկարելի բան է... նույնիսկ առաջարկություն անողն ինքը պիտի ամաչի: Ես անհնարին եմ համարում, միանշանակ դեմ եմ», - ասաց Հարությունյանը:
Հուլիսի սկզբին, հայ եւ ադրբեջանցի պատգամավորների, մտավորականների խմբի հետ Ստեփանակերտ, ապա նաեւ Շուշի այցելեց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն` երգիչ Բյուլ-բյուլի որդին, ով չթաքցրեց, որ հոր տուն-թանգարանը վերականգնելու ցանկություն ունի: