Մատչելիության հղումներ

Ատոմ Էգոյանի նոր ֆիլմի եւ Արսինե Խանջյանի թատերական ծրագրերի մասին


Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահն է, այս տարի չի կարողացել ժամանել Երևան, քանի որ զբաղված է իր նոր ֆիլմի թողարկման աշխատանքներով: Ռեժիսորի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը այսօր լրագրողներին պատմեց ամուսնու նոր ֆիլմի եւ իր թատերական ծրագրերի մասին:

Էգոյանի նոր ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտված են, այն կոչվում է «Քլոե»՝ գլխավոր հերոսի անունով: Դերերում հանդես են եկել Լայամ Նիսոնը եւ Ջուլիան Մուռը: Ֆիլմը արդեն սեպտեմբերին կմասնակցի Տորոնտոյի փառատոնին, իսկ գալիք տարի «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվի նաեւ Հայաստանում:

Այս մասին պատմեց ռոժիսորի կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, ով ընդգրկված էր «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում:

Ինքը` Արսինե Խանջյանը, հիմա ավելի շատ թատրոնով է զբաղված, ավելին, առաջիկայում իր ուժերն առաջին անգամ փորձելու է պրոդյուսերության մեջ` թողարկելով Պիկասոյի կենսագրության հիման վրա բեմադրվող մի ներկայացում:

Բեմադրության հիմքում իռլանդացի դրամատուրգ Բրայան Մքավերիի «Պիկասոյի կանայք» պիեսն է: Արսինե Խանջյանը նաեւ մարմնավորելու է հանրահայտ նկարչի 8 կանանցից մեկին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG