Լրագրողների հետ հանդիպմանը Սեֆիլյանը այլ մանրամասներ չներկայացրեց: Հավելեց միայն. - «Մենք գտնելու ենք ձեւեր, որ վիժեցնենք այդ [զիջումների գնալու] քարոզարշավը, եւ արդյունքում ունենալու ենք մեծ ցուցակ հայ կոչվող դավաճանների»:
«Անհատական խնդիր չէ սա: Մենք մտածում ենք մեր ապագայի մասին, մեր զավակների ապագայի մասին, մեր երկրի ապագայի մասին», - շարունակեց Ժիրայր Սեֆիլյանը: - «Դրա համար իշխանափոխությունը մեր երկրում անհրաժեշտություն է օդ ու ջրի նման»:
Նա նաեւ խիստ քննադատության ենթարկեց Դաշնակցության կեցվածքը՝ այս իրավիճակում «զավեշտալի» որակելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելը: Նրա համոզմամբ, Դաշնակցությունը «գործում է Սերժ Սարգսյանի հրահանգով»:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի (որին անդամակցում է նաեւ ինքը) դիրքորոշմանը՝ Սեֆիլյանը ասաց. - «Ընդդիմության միակամությունով ես համարում եմ, որ տակավին հնարավոր է տապալել այս ռեժիմը: Սակայն այստեղ պետք է շատ լուրջ մարտավարական փոփոխություններ տեղի ունենան: Այս օրերին, ես ուզում եմ տեղեկացնել ձեզ, ընդդիմության ներսում խմորումներ են գնում [Լեռնային Ղարաբաղի հարցում]... Այդ լուծումը, այդ ելքը, այդ փնտրտուքը կա, եւ ես չեմ կասկածում, որ վերջ ի վերջո մենք գտնելու ենք այդ ելքը»:
Անդրադառնալով Ստեփանակերտի դիրքորոշմանը՝ նա ասաց, թե Բակո Սահակյանի համար արդեն ուշ է հայտարարել, թե Հայաստանը իրավունք չունի բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից. - «Եթե Բակո Սահակյանը մի բան ունի անելու... եկող օրերին նա պետք է հայտարարի, որ Երեւանի վարած քաղաքականությունը հակահայ քաղաքականություն է, Սերժ Սարգսյանը դավաճանական ընթացքի մեջ է: Եվ նա [Սահակյանը] պետք է կոչով դիմի հայ ժողովրդին՝ հնարավորինս շուտ ձերբազատվել այս ռեժիմից: Եթե սա չի անում Բակո Սահակյանը, նա նույնպես մեղսակից է դառնում այս դավաճանական ընթացքին»: