Հենց «Ոսկե ծիրան»-ի շնորհիվ հայ հասարակությունը ճանաչեց արդեն երկար տարիներ ամերիկյան ամենահանրահայտ ռեժիսորներից Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ աշխատող, նրա ֆիլմերի սցենարների խմբագիր եւ պրոդյուսեր Անահիտ Նազարյանին: Հենց նա էլ թողարկել է Կոպոլայի վերջին՝ «Տետրո» խորագրով ֆիլմը, որն առայժմ միայն ցուցադրվել է այս տարվա Կաննի կինոփառատոնում, երկրորդ անգամ էլ ահա ցուցադրվում է Երեւանում:
Հինգշաբթի օրը Անահիտ Նազարյանի եւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ լրագրողների համար կազմակերպված հանդիպման էր եկել նաեւ մեկ այլ ամերիկահայ ճանաչված դերասան, ռեժիսոր, գրող, սցենարիստ Էրիկ Պողոսյանը։
Պողոսյանը շատ անմիջական մարդ է եւ հենց սկզբից ասում էր, որ «իրեն Սփյուռքի մի մասնիկն է համարում իր լավ եւ վատ կողմերով»: Պատմեց, որ իր կարիերայի սկզբում շատերն էին Հոլիվուդում իրեն համոզում հրաժարվել իր ազգանվան «յան» վերջավորությունից, փոխել սարվածքն ու քթի ձեւը՝ այդպիսով ապահովելով հաջողությունը: Բայց ինքը հետեւել է իր տատի խորհրդին` պահպանել ազգանունը, ինքնությունը, արմատները, իսկ դա, իր հերթին. ոչ միայն իրեն մեծ ուժ եւ կարողություն է տվել որպես արվեստագետ, այլեւ հնարավորություն ստեղծել որպես անհատ շփվել կինոհի թատրոնի եւ գրականության համաշխարհային անունների հետ։
Էրիկ Պողոսյանը առավել ճանաչված է իր «Ռադիոզրույցներ» պիեսով, դրա գլխավոր դերակատարմամբ եւ էկրանավորմամբ, եւ այս աշխատանքի համար արժանացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին:
Բրոդվեյում բեմադրված բազմաթիվ ներկայացումների եւ մոնոներկայացումների հեղինակ է, բազմաթիվ պիեսների եւ 3 վեպերի հեղինակ է:
«Գրում եմ ագահության, վախկոտության ու տառապանքի մասին», - ասաց նա:
Էրիկ Պողոսյանը, ով առաջին անգամ է Հայաստանում, ասաց, որ շատ հետաքրքրված է հայոց պատմությամբ` հատկապես 20-րդ դարասկզբի: Ասաց, որ իրեն շատ է հետաքրքրում նաեւ այն, ինչ այսօր է տեղի ունենում Հայաստանում. - «Չեմ բացառում, որ այս ամենից մի գիրք, մի պիես կամ ֆիլմ ծնվի: Իմ այցն էլ Հայաստան իմ ստեղծագործական աշխատանքի մաս է»:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Էրիկ Պողոսյանը ասաց, որ ինքն ամեն ինչի մոտենում է անհրաժեշտության տեսանկյունից. - «Արդեն իսկ հսկայական քանակությամբ բան է գրվել Ցեղասպանության մասին եւ հայկական համայնքներից դուրս, բնականաբար, հարց է ծագում՝ լավ ինչքա՞ն, մենք գիտենք այդ մասին….Այստեղ կարեւորը ձեւը գտնելն է` ինչպես մարդկանց, օտարներին չվանել եւ ներս հրավիրել մեր պատմության մեջ` հետաքրքրություն առաջացնելով մեր նկատմամբ ոչ միայն Ցեղասպանության հարցը շոշափելով»:
Ավելին՝ նրա համոզմամբ, հարկ է հնարավորինս զրոյականացնել այդ թեման: «Բայց եթե որոշել ես այդ շատ բարդ խնդրին մոտենալ, ուրեմն պիտի անչափ լուրջ մոտեցում ցուցաբերես: Եթե ես նախաձեռնեմ այդ քայլը, համոզված եմ, որ հայկական հոգիս կօգնի դա լավագույնս անել», - ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ մի նախագիծ ունի կապված Սողոմոն Թեհլերյանի հետ, որտեղ նա ներկայացվելու է որպես «խիզախ եւ իր ազգային ճշմարտությունն ու արժանապատվությունը վերականգնող մի ուժեղ անհատ»։