«Հայտնաբերվել են օդանավի ձայնագրիչ եւ թռիչքային համակարգերը», - ԻՌՆԱ գործակալությանը ասել է Մաջիդին: - «Մեր փորձագետները հետազոտում են «սեւ արկղերը»` փորձելով պարզել վթարի պատճառը»:
Նրա խոսքով, հայտնաբերված ինքնագիր սարքերը լրջորեն վնասված են, սակայն իրանցի մասնագետները կանեն հնարավորը` դրանցում պարունակվող տեղեկատվությունը վերծանելու եւ ողբերգության պատճառները պարզելու համար:
«Եթե դա չհաջողվի` ստիպված դիմելու ենք արտադրող երկրի մասնագետներին», - ասել է Մաջիդին` հավելելով, թե ներկայումս ինքնաթիռի ուղեւորների եւ անձնակազմի անդամների դիակների որոնման աշխատանքները դադարեցված են:
Ահմադ Մաջիդին հինգշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է, որ «Տու-154» ինքնաթիռի կործանման պատճառը, հավանաբար, տեխնիկական խնդիրներն են եղել:
«Օդաչուն հնարավոր է մեղավոր չէ վթարի համար, եւ մենք կարծում ենք, որ դա պատահել է, ամենայն հավանականությամբ, տեխնիկական խնդիրների պատճառներով», - «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Իրանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը:
«Աղետի հետեւանքով լրջորեն վնասվել են նաեւ «սեւ արկղերի» համակարգերը», - ասել է Մաջիդին, - «Ձայնագրող ժապավենները արկղերից դուրս էին թռել եւ ցրիվ էին եկած գետնի վրա»:
Մաջիդիի հավաստմամբ` Caspian Airlines ավիաընկերության «Տու-154» ինքնաթիռը անցյալ ամիս Ռուսաստանում անցել է անվտանգության ստուգումները եւ լիցենզիա է ստացել մինչեւ 2010 թվականը թռիչքներ իրականացնելու համար:
Ինչպես չորեքշաբթի ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին Թեհրանից հեռախոսով փոխանցել էր իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը, «պատկան նահանգի պատասխանատուն, ամենաբարձրաստիճան պատասխանատուն հայտնել է, որ առավոտյան վերջնական արդյունք կտան` անկախ նրանից, թե «սեւ արկղերը» կգտնվեն, թե ոչ»:
«Սակայն այն, ինչ պարզ է, դա է` որ [ինքնաթիռ] օդի մեջ չի պայթել, մեծ արագությամբ դիպել է գետնին եւ գետնի վրա է պայթել. դա վկայում են տեղի գյուղացիները, որ օդանավը ընկել է ցանքի վրա, վառված օդանավը ընկնում է եւ ընկնելուն պես անմիջապես պայթում է», - ասաց Վարդան Դավթյանը:
Իրանահայ լրագրողի վկայությամբ` դեպքը քննելու նպատակով ուրբաթ օրը ժամանելու են հսկիչներ Միջազգային ավիացիոն կենտրոնից, որին անդամակցում է Իրանը. - «Մասնագետները գալուն են, քննելու գտնված «սեւ արկղերը» կամ այն, ինչ մնացել է օդանավից, որ մենք արդեն տեսնում ենք հեռուստատեսությամբ` որ մարդկանց բջջային հեռախոսներն են ջարդված, ճամպրուկներն են ցրիվ եկած, եւ գրեթե, ինչպես տեղեկացնում են, որեւէ մարմին չեն կարող գտնել, որ ցրիվ եկած է ամեն ինչ: Այսինքն, շուրջ 300 քառակուսի մետրի վրա ցրվել են թե' օդանավի տարբեր մասերը եւ թե' ուղեւորները»:
Հուլիսի 15-ի առավոտյան Թեհրանից Երեւան թռիչք իրականացնող` Caspian Airlines ընկերության «Տու-154» օդանավը թռիչքի մեկրակից 16 րոպե անց վայր է ընկել Իրանի տարածքում` մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող Ղազվին նահանգում: Օդանավի բոլոր 153 ուղեւորները, ինչպես նաեւ անձնակազմի 15 անդամները զոհվել են: Ըստ ճշտված տվյալների` կործանված օդանավում 36 հայ է եղել, որոնցից 5-ը, այդ թվում` անձնակազմի երկու անդամներ, Հայաստանի քաղաքացի:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հուլիսի 16-ը Հայաստանում սգո օր է հայտարարված:
Աղետի կապակցությամբ երկու երկրներում հանձնաժողովներ են ստեղծվել: Հայաստանի արտգործնախարարությունում բացվել է թեժ գիծ. տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել +37410562543, +37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217) հեռախոսահամարներով:
Աղետի կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաեւ պաշտոնական Վաշինգտոնը:
«Միացյալ Նահանգները իր ցավակցություններն է փոխանցում այն մարդկանց ընտանիքներին, ովքեր կորցրեցին իրենց կյանքը Թեհրանից Երեւան ուղեւորներ փոխադրող Caspian Airlines ընկերության օդանավի կործանման հետեւանքով», - չորեքշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Յան Քելին:
Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ վերջին տասնամյակում Իրանում մի քանի ավիավթար է տեղի ունեցել, սակայն 2009 թվականի հուլիսի 15-ինը դրանցից ամենախոշորն է:
2006 թվականի փետրվարին աղետի է ենթարկվել Iran Airtour-ին պատկանող «Տու-154»-ը, օդանավում գտնվող 148 ուղեւորներից 29 զոհվել են: 2002 թվականին նույն ընկերությանը պատկանող «Տու-154»-ը վայր է ընկել Իրանի արեւմուտքում գտնվող լեռներում, զոհվել է 199 մարդ:
Թեհրանի նկատմամբ միջազգային հանրության սահմանած պատժամիջոցների արդյունքում Իրանը ստիպված է օդանավեր ձեռք բերել միայն Ռուսաստանից եւ Ուկրաինայից: