Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ներկայումս կալանքի տակ է հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, այսօր հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին:
Այդ կապակցությամբ նա իր փաստաբան Վարդուհի Էլբակյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Հուլիսի 5-ին ինձ ապօրինի ձերբակալեցին` իբր խուլիգանական արարք կատարելու համար: Իրականում, ես` իմ ընկերների հետ, օրենքով սահմանված կարգով, թռուցիկներ բաժանելով, իրազեկում էինք հուլիսի 2-ին նշանակված քաղաքապետարանի կողմից թիվ 102 որոշմամբ ի գիտություն ընդունված հանրահավաքի մասին, իսկ մեզ վրա հարձակվեց քաղաքացիական հագուստով բանդիտների մի խումբ: Հաջորդ օրը` հուլիսի 6-ին, ժամը 10-ից, ես ի բողոք ապօրինի ձերբակալության` հացադուլ հայտարարեցի: Նույն օրը ինձ ազատ արձակելու պահանջով ՀՀՇ վարչության մոտ անժամկետ հացադուլ հայտարարեցին իմ ընկերները` Կարեն Կարապետյանը, Նարեկ Այվազյանը, Սարգիս Գեւորգյանը, Սարգիս Խաչատրյանը, Առաքել Սեմիրջյանը, Արայիկ Միրզոյանը, Գոռ Սարգսյանը: Նկատի ունենալով, որ դատարանի ապօրինի որոշմամբ ինձ կալանավորել են 2 ամիս ժամկետով, անհանգստանալով իմ ընկերների առողջության համար, անսալով հացադուլը դադարեցնելու եւ պայքարի այլ ձեւ ընտրելու ՀՀՇ վարչության կոչին, ես` Տիգրան Առաքելյանս, դադարեցնում եմ հացադուլը եւ կոչ անում հացադուլ հայտարարած իմ ընկերներին վարվել նույն կերպ»: