Մատչելիության հղումներ

Իրանի ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է հարյուրավոր մարդկանց ցույցը


Իրանի ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազով ցրել է հարյուրավոր մարդկանց ցույցը, որը նվիրված էր 1999 թվականին ուսանողների ապստամբությունն արյունալի եղանակով ճնշելու տասնամյակին:

Ցուցարարները, վանկարկելով «Մա՜հ դիկտատորին» կարգախոսը, փորձել են հասնել Թեհրանի համալսարան, սակայն ոստիկանությունն արգելել է երթը:

Տասը տարի առաջ մոլեռանդ ամբոխը հարձակվել է ուսանողական հանրակացարանների վրա: Բախումներում սպանվել է առնվազն մեկ ուսանող, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG