Օրերս ռուսաստանյան «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «շատ արդյունավետ» էր որակել Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին կայացած բանակցությունները։ Ալիեւը նաեւ հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը այժմ ընթացող բանակցությունների օրակարգում չկա, եւ, հնարավոր է, որ այն երբեք չhստակեցվի։
Մեթյու Բրայզայի արձագանքը Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին բավական դրական էր. - «Սա փակուղի չէ, առաջընթաց է։ Նախագահ Ալիեւը սկսել է նախապատրաստել Ադրբեջանի ժողովրդին ավելի մեծ առաջընթացի։ Որքան հասկանում եմ, Հայաստանում Ադրբեջանի նախագահի այդ հարցազրույցի որոշ տարրեր բացասաբար են ընդունվել, քանի որ դրանք արտացոլում են Ադրբեջանի դիրքորոշումը, բայց եթե համեմատեք այս հարցազրույցում նրա ասածները նախկինում արտահայտված դիրքորոշումների հետ, կտեսնեք տոնի փոփոխություն, նույնիսկ եթե բովանդակության մի մասը այնքան էլ հաճելի չէ»։
Մեթյու Բրայզան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց իր՝ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան նշանակվելու վերաբերյալ լուրերը։
«Դեռ չգիտեմ, թե իմ հաջորդ նշանակումը որտեղ կլինի։ Ո'չ նախագահ Օբաման, ո'չ պետքարտուղար Քլինթոնը ինձ այդ մասին չեն տեղեկացրել։ Իմ` Ադրբեջանում դեսպան նշանակվելու մասին լուրերը վաղուց են շրջանառվում, չեմ ուզում դրանք մեկնաբանել», - ասաց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով Երեւան են ժամանել հուլիսի 6-ի երեկոյան։ Նախատեսվում էր, որ երեքշաբթի օրը համանախագահները պետք է բանակցություններ վարեն Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, սակայն նրանց այցը Ստեփանակերտ չկայացավ՝ հետաձգվելով եղանակային վատ պայմանների պատճառաբանությամբ՝ այս տարի արդեն երրորդ անգամ։
Չորեքշաբթի օրը կայացան միջնորդների հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Նույն օրը կայացած ասուլիսում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, անդրադառնալով Մոսկվայում նախատեսվող Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը, ասաց, թե այն դեռեւս 100 տոկոսով չի հաստատվել։ Համանախագահները ստացել են Սերժ Սարգսյանի համաձայնությունը, իսկ հինգշաբթի օրը պետք է Իլհամ Ալիեւին ներկայացնեն հանդիպման առաջարկը։
Իր հերթին, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասուլիսում հայտարարեց, թե Մադրիդյան փաստաթուղթը, որի շուրջ ծավալվում են քննարկումները, կազմված է մոտ 15 սկզբունքային կետերից, որոնցից հիմնական 2-3-ը գրեթե համաձայնեցված են։
Իր հերթին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին Իլհամ Ալիեւի վերոհիշյալ հայտարարությունը, Մերզլյակովը ասաց. - «Ես նույնպես դա հաստատում եմ։ Խնդիրն այն չէ, որ կարգավիճակի հարցը ընթացող բանակցությունների օրակարգում չէ։ Պարզապես, կարգավիճակի որոշման կոնկետ ընթացակարգի շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի ապագայում։ Գոյություն ունի, այսպես կոչված, «հետաձգված կարգավիճակ» հասկացությունը»։
Նույն` ռուսաստանյան «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր. - «Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, առաջին փուլում կսկսվի զորքերի դուրսբերումը հինգ շրջաններից։ Երկու շրջաններից, որոնք, կարծես, գտնվում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ Քելբաջարից եւ Լաչինից, զորքերի դուրսբերումն ակնկալվում է համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց։ Մենք կարծում ենք, որ դա փոխզիջումային ժամկետ է»։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ է համաձայնագրի որոշ կետերի նման միակողմանի բարձրաձայնումը նպաստում բանակցային գործընթացի շարունակմանը, Յուրի Մերզլյակովը պատասխանեց, թե դա կարելի էր նաեւ ավելի վաղ անել։
«Մենք՝ համանախագահներս, կցանկանայինք, որ բանավեճը այդ կետերի շուրջ ավելի հրապարակային բնույթ ստանար, բայց մենք, իհարկե, չենք կարող գործել առանց կողմերի համաձայնության։ Լավագույն տարբերակում դա պետք է միաժանակ արվեր, բայց քանի որ այդպես չստացվեց, ունեցանք այս իրավիճակը», - ասաց ռուսաստանցի համանախագահը: