«Ադրբեջանը երբեք չի համաձայնի այս ստատուս քվոյին: Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկայիս ստատուս քվոն անբավարար է: Հայաստանը նույնպես հասկանում է դա», - ասել է նա:
«Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը շատ կարեւոր ու դժվարին խնդիր է: Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի գործընկերների հետ: Մենք քննարկում ենք կարգավորման մանրամասները եւ նախապատրաստում ենք նախագահների հանդիպումը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով. - «Մենք շատ ձեռքբերումների ենք հասել անցած 5 տարիների ընթացքում` պրահյան գործընթացից սկսած: Բանակցությունները առաջ են ընթանում: Ես կարող եմ ասել` բանակցությունները ընթանում են միջին տեմպերով, բայց դա շատ դանդաղ է»:
Նա ասել է, թե Ադրբեջանը մտադիր է զարգացնել բանակցությունները:
«Ադրբեջանի դիրքորոշումը մնում է կայուն. հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից, տարածքները պետք է ազատվեն, ներքին տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, եւ հետո կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - հայտարարել է Մամեդյարովը:
Էլմար Մամեդյարովը Ղարաբաղի խնդրի մասին խոսել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը, իր հերթին, այսօր հայտարարել է, թե «ադրբեջանական կողմը նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ հուլիսի կեսերին Մոսկվայում նախատեսվող հանդիպմանը կպաշտպանի իր նախկին դիրքորոշումը, այն է` Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»:
«Կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալու հարցը, սակայն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը եւ հավելել. - «Այդ դիրքորոշումը կմնա անփոփոխ»:
Անդրադառնալով ադրբեջանցի մտավորականների եւ պատգամավորների` անցած շաբաթ Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցին, Մամեդովն ասել է. - «Այդօրինակ շփումները անհրաժեշտ են, եթե մենք ուզում ենք հետագայում էլ կողք-կողքի ապրել հայերի հետ: Անհնար է մշտապես ապրել թշնամու հետ, պետք է երբեւէ կարգավորել այս հակամարտությունը»: