«Պետք է աչքի տակ ունենանք առնվազն 3 սցենար։ Մեկը դա այն է, որ մենք 9.5 տոկոսանոց անկում կունենանք, երկրորդը այն է, որ դա կլինի 16 տոկոս, երրորդը, որ մենք կունենանք 20 տոկոսանոց անկում», - ելույթ ունենալով Երեւանում այսօր մեկնարկած եռօրյա միջազգային տնտեսական գիտաժողովում, ասաց վարչապետը։
Իր խոսքում Տիգրան Սարգսյանը շեշտեց, թե ստեղծված իրավիճակում կառավարությունը որոշել է բյուջեի ծախսային մասը կրճատելու փոխարեն ավելացնել բյուջեի պակասորդը մինչեւ 7,5 տոկոս:
«Մենք հակված չենք կիրառել սեկվեստր։ Նպատակահարմար է, որպեսզի պետությունը չկրճատի իր ծախսերը, եւ ծախսերի չկրճատման միակ ճանապարհը դեֆիցիտի ավելացումն է», - ասաց վարչապետը։
Պակասորդի ֆինանսավորումը կիրականացվի հետեւյալ աղբյուրներից. Արժույթի միջազգային հիմնադրամից` 150 միլիոն դոլար, Ասիական բանկից` 80 միլիոն դոլար, Համաշխարհային բանկից` 60 միլիոն դոլար, Ռուսաստանից ստացված վարկից` շուրջ 24 միլիարդ դրամի (66 միլիոն դոլար) եւ նույնքան՝ ներքին շուկայի ֆինանսավորման աղբյուրներից։
Արդյունքնում, ըստ Տիգրան Սարգսյանի. - «Մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի մեջ կհասնի մինչեւ 35-40 տոկոս, եւ դրա սպասարկման հետ կապված մենք դեռեւս խնդիրներ չենք տեսնում»։