«Առհասարակ, համերգ տալը հոգեւոր ստրիպտիզի նման բան է», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը հայտարարեց Հախվերդյանը: - «Նույն ստրիպտիզն է, ուղղակի հոգիդ ես բաց անում: Եթե կարողանում ես այդ ստրիպտիզը լավ անել, ուրեմն համերգը ստացվել է»:
Մենահամերգի նախօրեին հրավիրված ասուլիսում սա, թերեւս, համերգին առնչվող միակ հայտարարությունն էր:
Երեւանի ավագանում ընտրություններում Ռուբեն Հախվերդյանը ընդգրկված էր Դաշնակցության ցուցակում, ինչպես այսօր ասաց՝ «առանց իր կարծիքը հարցնելու», թեեւ ինքը դեմ չէր. - «Ես բոլորովին դեմ չեղա դրան: Որովհետեւ ավելի լավ չէր ես լինեի ավագանի, քան որեւէ մեկը: Որովհետեւ ժողովուրդը ինձ ճանաչում է: Ես մինչեւ հիմա ոչ «օբեկտ» ունեմ, ոչ էլ պատրաստվում եմ «օբեկտ» առնել: Մինչդեռ ավագանիներից շատ-շատերն իրենց սեփական գրպանի մասին են մտածում»:
Հախվերդյանի համոզմամբ, առավելապես սեփական, քան ժողովրդի շահերն են պաշտպանում այսօր նաեւ կուսակցությունները: Նա հավելեց, որ կողմ է միայն Դաշնակցության գաղափարախոսությանը, իսկ բոլոր տեսակի կուսակցություններին դեմ է:
Անցած տարվի մարտի 1-ին անդրադառնալով՝ Ռուբեն Հախվերդյանը ասաց, թե դա «ժողովրդի բողոքի արտահայտությունն էր». - «Եթե այդ ցույցը չլիներ, երեւի մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ, որովհետեւ ես չեմ կարծում, որ այդ ցույցը միայն Լեւոնի [Տեր-Պետրոսյան] մասին էր: Այդ ցույցը ընդհանուր մեր ժողովրդի բողոքն էր: Դա ըմբոստություն էր»:
Երգչի համոզմամբ, Հայաստանը մշակութային առումով եւս պատրաստ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը. - «Մենք պաշտպանված չենք, չասեմ թուրքական՝ ավելի անճաշակ, քարվանսարայական երգարվեստից»:
«Մեր իշխանավորները կանգնած են մի հարցի առջեւ, որ ուզում են ռեանիմացիայի ենթարկել ինչ-որ մեկին, որ արդեն դիակ է», - հայտարարեց նա: - «Ես իմ հույսը միայն դնում են երիտասարդ սերնդի վրա, որովհետեւ մեր մեջ մնացել են հին սովետական, ֆեոդալական, ճորտատիրական կլիշեները, եւ մենք չենք կարող ազատ մտածել»: