Հունիսի 10-ին պատգամավորների քննադատությանն արժանացած հարկային փոփոխությունների փաթեթը քվեարկության չդրվեց: Կառավարությունը խնդրեց 15 օրով հետաձգել քվեարկությունը, չնայած մինչ այդ հայտարարվում էր, որ հակաճգնաժամային քաղաքականության մաս կազմող այս փաթեթը առաջնահերթ կարեւորություն ունի: Հունիսի 30-ին` նշված ժամկետի լրանալուց հետո նույնպես փաթեթի քվեարկություն չի կազմակերպվել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանի կարծիքով, Հայաստանի կառավարությունը ցանկանում է ընդհանրապես խուսափել աղմկահարույց հարկային փաթեթի հետագա քննարկումից:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բոստանջյանը, մասնավորապես, ասաց. - «Հիմա արտահերթ նստաշրջան չի լինելու եւ այն կարծես թե ուզում են տեղափոխել աշնանային նստաշրջան, բայց ես ավելի հակված եմ հասկանալու, որ ամենայն հավանականությամբ այդ փոփոխությունները չեն լինի, եւ այդպիսի փաթեթ այլեւս չի բերվի Ազգային ժողով»:
Կառավարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե պատգամավորների հետ քննարկումները ընթացքի մեջ են, եւ «մինչեւ բոլոր քննարկումները չավարտվեն, դիրքորոշումները չճշտվեն, այդ հարցով արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ կառավարությունը հանդես չի գա»։ Քննարկումները կարող են ձգվել մինչեւ աշուն, ավելի հստակ` սեպտեմբերի 14-ը, երբ կմեկնարկի խորհրդարանի աշնանային նստաշրջանը:
Հանրապետական պատգամավոր, Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով, առաջին անգամը չէ, որ Ազգային ժողովը ամիսներով աշխատում է կառավարության ներկայացրած օրենքների լրամշակման վրա։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հարկային փաթեթին, Գագիկ Մինասյանը գտնում է, որ գերխոշոր բիզնեսը հատուկ ուշադրության,կարիք ունի, եւ այս դրույթը ընդունում են բոլորը:
«Ես կարծում եմ, որ եթե հիմնական հարցում կա ընդհանրություն, ապա երկրորդ` կիրառման հարցում, անպայման կգտնվի լուծումը: Մասնավորապես, այն լուծումը, որը առաջին տարբերակով ներկայացրել էր կառավարությունը` ընդունելի չէ», - հավելեց Մինասյանը:
Դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանի համոզմամբ, կառավարությունը համարձակություն չունեցավ փաթեթը քվեարկության դնել, որովհետեւ պարզ դարձավ, որ խորհրդարանը հակված չէ այն ընդունել։ Նռանյանը տեղեկացրեց, որ այժմ տարբեր գործարար շրջանակներ լոբինգի միջոցով ցանկանում են «Հարկերի մասին» օրենքում բացառություններ սահմանել առանձին ոլորտների` ոսկերչության ու ադամանդագործության, կոնյակագործության ու գինեգործության մասով:
«Արդեն այդ կողմնապահությունը դրսեւորելու պարագայում ակնհայտ է դառնում, որ նման օրենքի ընդունումը անթույլատրելի է, եւ անթույլատրելի է թե մեր տնտեսական քաղաքականության գաղափարախոսության առումով, թե տնտեսական մրցակցության առումով, հավասար դաշտի ապահովման առումով: Այսինքն` այն փոփոխությունները, որոնք կառավարությունը գուցեեւ կատարի, կավելացնեն մեր համոզումը, որ այս օրենքը ընդունել չի կարելի», - հայտարարեց Արա Նռանյանը:
Կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ, կամ ներկայացուցիչներ նշանակել` հսկողություն իրականացնելու համար: Հարկատուն պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հարկային ներկայացուցչի աշխատանքի համար` վերջինիս համար պետք է հասանելի լինեն հարկատուի տեղեկատվական ու ծրագրային համակարգերը, նա պետք է կարողանա անարգել մուտք գործել կառավարման որոշումների ընդունման վայր:
Հարկ վճարողի մոտ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի ներկայացուցիչ կարող է նշանակվել, եթե հարկ վճարողի նախորդ տարվա իրացումից հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ` ունեցել է 500 եւ ավելի աշխատող, երկու տարի անընդմեջ հայտարարել է 50 միլիոն եւ ավելի դրամ հարկային վնաս եւ մի շարք այլ դեպքերում: