«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավապաշտպանը բերեց մի շարք օրինակներ. - «Մարզպետունի Այվազյանը ունի ֆինանսական պարտքուպահանջ պետության հետ` պետք է մարի, որից հետո անմիջապես դուրս կգա: Աշոտ Թադեւոսյանը նախկին ոստիկանն էր, որը ձերբակալվել էր ամենավերջում` Հյուսիսային Պողոտայում: Մի քանի ամիս առաջ ձեւակերպեցին, որ իբր նա ոստիկանությանը դիմադրություն է ցույց տվել: Նրա դեպքում էլ պետք է տարածվի, բայց նա շարունակում է մնալ մեկուսարանում: Պատճառները անհասկանալի են»:
Ռոման Մնացականյանի վրա, Հարությունյանի խոսքով, համաներումը տարածվում է, բայց քանի որ նա կալանավայրում բջջային հեռախոս կրելու համար 5 անգամ տույժի է ենթարկվել, այդ հանգամանքը բնութագրվել է որպես «ռեժիմի կոպիտ խախտում», եւ հիմք է հանդիսացել նրան կալանավայրում պահելու համար:
«Բջջային հեռախոս կալանավայր են տանում հենց իրենք` հսկիչները, իրենք տանում են, իրենք ձեւակերպում են տույժեր, եւ իրենք էլ վերջում ասում են, որ տեսեք` այս մարդն ունի 5 տույժ եւ մենք նրան բաց չենք կարող թողնել», - մեկնաբանեց Հարությունյանը:
Մյուս դեպքերում, իրավապաշտպանի գնահատմամբ, երկարաձգվում է փաստաթղթերի ձեւակերպման ընթացքը. - «Սարգիս Հացպանյանը, օրինակ, շարունակում է մնալ մեկուսարանում. չեն տալիս տեղեկանք, որ նա ազատամարտիկ է: Ե՛ւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ե՛ւ Ղարաբաղից, որեւէ տեղից նրա` ազատամարտիկ լինելու մասին տեղեկանք վերցնելը դարձել է անլուծելի խնդիր»:
Բանտերում մնացող 18 ընդդիմադիրներից մեկը Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանն է, ով անցյալ տարի դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը հիշեցրեց, որ Բարեղամյանը մեղադրվում էր ոստիկանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ընդ որում, նրան մեղադրանք է առաջադրվել «երկու իրարամերժ վկայությունների» հիմքով:
«Մեկն ասում է, որ ինքը ընդամենը գլխին ուռուցք է ունեցել, իսկ մյուս ոստիկանն ասում էր` գլխի արյունը «Ջերմուկ»-ի շշով ջուր է լցրել, լվացել է: Այսինքն, քաղաքական իշխանությունը պարզ տեսնում է, որ այդ արարքի մեջ այդ հանցակազմը չկա: Այն, որ Արամ Բարեղամյանի նկատմամբ չի կիրառվում համաներում, դա արդեն Ազգային ժողովի ընդունած համաներման ակտի կիսատ-պռատությունից է», - հայտարարեց պաշտպանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 25-ի դրությամբ ազատ է արձակվել 215 դատապարտյալ: