«Մեր սերունդը՝ 20-30 տարեկան երիտասարդներս, մեծացել է Մայքլ Ջեքսոնի երաժշտության տակ: Երեւի շատերը շնորհակալ կլինեն, որ մեր երաժշտական ճաշակը ձեւավորվել է նաեւ նրա շնորհիվ: Իրոք, շատ-շատ մեծ կորուստ է նրա մահը, որովհետեւ նա օրիգինալ էր ամեն առումով, իսկ երաժշտական առումով նրան հավասարը չկար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանում միակ կին DJ-ը` Վակցինան:
Ջեքսոնի կյանքը լի էր սկանդալներով, նա փոթորկոտ կյանք ապրեց, հատկապես վերջին տարիներին, երբ մի շարք դատական գործեր հարցուցվեցին երգչի դեմ: Արձակագիր Վարհրամ Մարտիրոսյանը, այս առիթով մեկնաբանեց. - «Կան արվեստագետներ, որոնք իրենց կենդանության օրոք, ավելի ճիշտ` նույնիսկ իրենց կենդանությամբ խանգարում են իրենց սիրել: Այ այդպիսին էր դարձել մի ամբողջ սերնդի կուռք Մայքլ Ջեքսոնը»:
Ջեքսոնի 6-րդ ձայնասկավառակը` 1982 թվականին թողարկված «Թրիլլեր» ժողովածուն, համարվում է աշխարհում բոլոր ժամանակներում ամենաշատը վաճառված ձայնասկավառակը: Տարբեր տվյալներով վաճառվել է «Թրիլլեր»-ի 100-ից 109 միլիոն օրինակ:
Աշխարհահռչակ երգիչը պատրաստվում էր հուլիսի կեսերին վերադարձի համերգաշար սկսել Լոնդոնում: