Մատչելիության հղումներ

Պոլիտկովսկայայի սպանության գործով դատավճիռը բեկանվեց


Ռուսաստանի գերագույն դատարանը այսօր բավարարել է դատախազության հայցը եւ բեկանել «Նովայա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով Մոսկվայի դատարանի կայացրած վճիռը:

Մոսկվայի դատարանի փետրվարի 19-ի դատավճռով եղբայրներ Ջաբրայիլ եւ Իբրահիմ Մախմուդովները անմեղ էին ճանաչվել լրագրողի սպանությանը հանցակցության, իսկ ոստիկանության նախկին սպա Սերգեյ Խաջիկուրբանովը` հանցագործությունը կազմակերպելու մեջ:

Կրեմլի քննադատ Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին` իր մոսկովյան բնակարանի շքամուտքում:

Սպանության անմիջական կատարման մեջ կասկածվող Ռուստամ Մախմուդովը, ով Իբրահիմ եւ Ջաբրայիլ Մախմուդովների եղբայրն է, հայտնաբերված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG