«Վարկ վերցնելը այնքան էլ լավ բան չէ գործարանի համար, որտեղ շահութաբերության մակարդակը շատ ցածր է: Դա նշանակում է, որ գործարանը աշխատելու է հիմնականում վարկային տոկոսները սպասարկելու համար», - նշեց վարչապետը:
Մարտի 18-ին Վանաձոր կատարած այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր կալիումական եւ ազոտական պարարտանյութերի արտադրություն կազմակերպելու նպատակով շուրջ 3 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել «Վանաձոր-Քիմպրոմ»-ին:
Այսօր կատարած այցի ընթացքում վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե գործարանը պետության իրականացրած ծրագրերի շնորհիվ կրկին շահութաբեր դառնա, «Վանաձոր Քիմպրոմ»-ի սեփականատերը` Ռուսաստանյան «Ռոդինգ Լիմիտեդ Ինտերնեյշնլ» ընկերությանը , տեսնելով, որ գործարանը կարող է շահույթ բերել, նաեւ ներդրումներ կկատարի:
«Մեր Գյուղնախարարությունը կներկայացնի համալիր ծրագիր պարարտանյութերի օգտագործման վերաբերյալ, որովհետեւ քիմիական համալիրը ի վիճակի է արտադրել պարարտանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են մեր գյուղատնտեսության համար: Այդ համալիր ծրագիրը մեզ հնարավորություն կտա պլանավորել գյուղատնտեսության զարգացումը մեր սեփական պարարտանյութերի հիմքի վրա», - կառավարության ծրագրերի մասին մանրամասնեց Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի գյուղացիական տնտեսությունները վերջին տարիներին պարարտանյութեր ձեռք են բերում «Դվին» կոնցեռնից, որը այն ներկրում է հարեւան Վրաստանից, ու այս տարի մի քանի ամսով ուշացրել էր մատակարարումը, մինչդեռ «Քիմպրոմ»-ը կարող է ապահովել գյուղացիներին հենց Վանաձորում ստացված պարարտանյութերով:
«Վանաձոր Քիմպրոմ»-ը փորձնական նպատակով արդեն իսկ արտադրել եւ անվճար հանրապետության տարբեր մարզեր է առաքել 58 տոննա կալիումական պարարտանյութեր: Գործարանի տնօրինության պնդմամբ, ազոտական պարարտանյութի արտադրություն կազմակերպելու համար «Վանաձոր Քիմպրոմ»-ը ներդրումների կարիք ունի:
Մինչ այդ` «Քիմպրոմ»-ում չեն վճարել աշխատողների 3 ամսվա աշխատավարձերի պարտքը, որը շուրջ 100 միլիոն դրամ է կազմում: