Հավաքվածները ջերմ ոգեւորությամբ դիմավորեցին Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, ՀՀՇ անդամ Սուրեն Սիրունյանին, մյուսներին:
Ներկա էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Քիչ անց հավաքվածներին միացան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված Սմբատ Այվազյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Գուրգեն Եղիազարյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ասաց. - «Վաղվանից պետք է պայքարենք Սասուն Միքայելյանի ազատության համար: Համաներումը տոնական բան չէ, ամոթի զգացում ենք ապրում: Նողկանքի զգացում է այն ամենից, ինչին ես եւ իմ ընկերները մեր երկրում արժանացանք»:
Մյասնիկ Մալխասյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ շարունակելո՞ւ է արդյոք պատգամավորական գործունեությունը, արձագանքեց. - «Ես դեռ չեմ մտածել մանդատի համար, բայց չեմ ցանկանում լինել այն մարդկանցից, որոնք քվեարկեցին եւ օրինականացրեցին մարտի 1-ի սպանդը: Ինձ համար ավելի լավ էր բանտում նստել, քան այդ մարդկանց կողքին»:
Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավճիռը (Միքայելյանը երկուշաբթի օրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման) Մալխասյանը «հանցագործություն» որակեց. - «Բոլորն էլ տեսան, թե վկաներն ինչպես էին իրենց պահում դատարանում, իրավաբաններն էլ շատ հեռու են իրավաբանությունից. անգամ գործ սարքել չգիտեն»:
Հակոբ Հակոբյանը, մինչդեռ, պատգամավորական մանդատից իր հրաժարվելու հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին այսպես պատասխանեց. - «Ես չեմ կարող հրաժարվել, որովհետեւ ժողովուրդն է այդ ձայնը տվել ինձ, 20 հազար մարդ է տվել այդ ձայնը: Եթե ես ցուցակով անցած լինեի` կարող է, բայց ես մեծամասնականով եմ անցել, ժողովրդի քվեն է դա»:
Իսկ ինչ վերաբերում է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկած խորհրդարանականների հետ համատեղ աշխատելուն` Հակոբյանը հայտարարեց. - «Չէ, ես եմ խնդրել իրենց, որ կողմ քվեարկեն: Ես ոչ մեկից էլ չեմ վիրավորված, ոչ էլ իրենք թող վիրավորվեն իրենց արածից: Ես երկրի իրավիճակը լավ պատկերացնում եմ` այդ մարդկանց չեմ մեղադրում»: