Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. «Մենք պահանջելու ենք, որ մեր մնացած քաղբանտարկյալ ընկերները անհապաղ ազատ արձակվեն»


«Չլիներ համաժողովրդական շարժման այս մեկ տարվա անդադար, քրտնաջան աշխատանքը, այս ռեժիմը ստիպված չէր լինելու նրանց մի մասին գոնե ազատ արձակել», - երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Արձագանքելով ընդդիմադիր 4 գործիչների ազատ արձակման մասին լուրին, Մուսինյանը, մասնավորապես, ասաց. - «Մենք շատ ուրախ ենք, որ մեր պատանդ ընկերները այսօր մեզ հետ են: Մենք պահանջելու ենք, որ մեր մնացած քաղբանտարկյալ ընկերները անհապաղ ազատ արձակվեն»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ի պատգամավոր Սասուն Միքայելյանին 8 տարի ազատազրկման դատապարտելու այսօր կայացված դատավճռին` Մուսինյանը դա որակեց որպես «բանդիտական ռեժիմի» նկարագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG