Այս տարի եւս գործելու է 3 մրցութային հանձնաժողով: Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի ճապոնացի հանրահայն կինոռեժիսոր եւ սցենարիստ Կոհեյ Օգուրին, միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահը ռուս հանրահայտ վավերագրող Ալեքսանդր Ռոդնյանսկին է, «Հայկական համայնապատկեր» մրցույթինը՝ Հայկ Բալյանը, ով հոլանդական, բելգիական եւ դանիական կինոարտադրող ընկերությունների ամենահայտնի դեմքերից մեկն է:
Ներկայացնելով Ալեքսանդր Ռոդնյանսկուն՝ փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նրան բնութագրեց որպես «այսօրվա ռուսական կինոյի եւ հեռուստատեսության ամենախոշոր դեմքերից մեկը»:
Պատվավոր հյուրերի շարքում են հանրահայտ ռեժիսորներ Ռոբ Նիլսոնը (ԱՄՆ),
Եժի Սկոլիմովսկին (Լեհաստան), հայտնի ֆրանսահայ կինոգործիչ Ալան Թերզյանը, ով Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է եւ առաջին անգամ է այցելելու Հայաստան:
Միքայել Ստամբոլցյանի խոսքով, շատ կարեւոր է այսպիսի անվանի կինոգործիչների ներկայությունը, որովհետեւ «ծրագրերի որակը, ժյուրիների մակարդակը դա այն չափանիշն է, որով որոշվում է նաեւ փառատոնի հեղինակությունը»: