Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ «Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ ունեցած բարեկամական եւ եղբայրական զգացմունքներին եւ ձեւավորված քաղաքական հարաբերություններին լիովին անհամապատասխան է առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը»՝ հավելելով. - «Համաժողովը շատ լավ առիթ է միմյանց առեւտրատնտեսական ոլորտում ձեռքբերումներին ծանոթանալու, գործարար կապեր ստեղծելու համար: Համոզված եմ, որ առկա է մեծ ներուժ՝ գիտատեխնիկական, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության, զբոսաշրջության, առեւտրի, ֆինանսաբանկային ոլորտներում, եւ ձեր այսօր խնդիրը այդ ներուժի իրացմանն ուղղված իրատեսական նպատակադրումների ամրագրում է»:
Բաշար Ալ-Ասադը, իր հերթին, շեշտեց, թե, չնայած Սիրիայում լավ գիտեն հայ մշակույթը, սակայն Հայաստանի տնտեսական ներկա իրավիճակից գրեթե անտեղյակ են:
«Հյուրանոցում երեկ ծանոթացա Հայաստանի տուրիստական քարտեզին, ու տեսա, որ, իրոք, զբոսաշրջության համար շատ գեղեցիկ վայրեր կան», - շարունակեց Սիրիայի նախագահը: - «Եթե խառնենք այս տուրիստական վայրերը հալեպյան կերակուրի հետ, շատ գեղեցիկ կստացվի: Իսկ ավելի լուրջ՝ արդեն կարող ենք մտածել, թե ինչ փոքր ընդհանուր գործեր կան, որոնցից կարող ենք սկսել: Եվ պարտադիր չէ, որ միայն երկարաժամկետ ներդրումների մասին մտածենք»:
Կառավարության ընդունելությունների տանը կայացած համաժողովին հայաստանցի որեւէ խոշոր գործարար չէր մասնակցում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2008 թվականին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 5 միլիոն 990 հազար դոլար: Ընդ որում՝ Հայաստանը արտահանել է ընդամենը 90 հազար դոլարի ապրանք: