«Անցյալից»-ը գրվել է 1924 թվականին եւ հրատարակվել 1940 թվականին Թիֆլիսում: Հուշագրության գիտական հրատարակությունը պատրաստել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ընդհատակում գտնվող Պահպանողական կուսակցության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Միքայել Հայրապետյանը՝ հրատարակությունը նվիրելով մարտի 1-ի զոհերի հիշատակին:
«Թեքեյան» մշակութային կենտրոնում կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էր նաեւ Միքայել Հայրապետյանը:
«Այլեւս ոչ մի տեղ չեմ գնալու», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը: - «Հիմա եթե անգամ տանեն բանտ, դա Շարժմանն ավելի օգտակար կլինի»:
«Ես Երեւանում եմ եղել: Հայաստանի սահմաններն ինչո՞ւ պետք է թողնեմ, թող իրենք թողնեն», - հավելեց նա՝ ընդհատակից դուրս գալը բացատրելով հետեւյալ կերպ. - «Որովհետեւ կարծում եմ, հենց այս պահն է ամենաարդյունավետը»:
Նա ասաց, որ ընդհատակում գտնվելու մեկ տարվա ընթացքում զբաղվել է հիմնականում հենց Լեոյի գիրքը հրատարակության պատրաստելով: Գիրք, որը, նրա խոսքով, պետք է այսօր «սեղանի գիրք դառնա հայ մարդու համար»:
«Որովհետեւ նույնությամբ ենք կրկնում պատմությունը, իսկ պատմությունը ողբերգական էջերով կրկնվում է միայն իդիոտների համար», - արդեն շնորհանդեսի ժամանակ հայտարարեց նա: - «Մենք պիտի քաջություն ունենանք ընդունելու, որ մենք, իրոք, հաղթական ազգ չենք: Եթե մի պահ անգամ հաղթանակ ենք ունեցել, դա շատ հանգիստ դրեցինք զոհասեղանին: Մարտի 1-ով մենք Արցախը դրեցինք զոհասեղանին: Եվ մեր մատաղն ընդունելի չէ, որովհետեւ կեղծիքի մեջ ենք ապրում»: