Լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Համաշխարհային բանկը մասնակի կամ ամբողջովին ֆինանսավորի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի որոշմամբ դադարեցված ճանապարհաշինական աշխատանքները, Վարուդակիսը արձագանքեց. - «Համաշխարհային բանկը նախապատրաստել եւ արդեն սկսել է իրագործել Հայաստանի գյուղական ճանապարհների` 25 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանի16 բնակավայրերի ընդհանուր առմամբ 100 կիլոմետր ավտոճանապարհների վերականգնում։ Հաշվի առնելով, որ այս ոլորտում մեծ ներդրումներ են անհրաժեշտ, եւ որ գյուղական ճանապարհների վերականգնումը մեծ թվով աշխատատեղեր է ստեղծում՝ Համաշխարհային բանկը կշարունակի այս ոլորտում աշխատել եւ մտադիր ենք շուրջ 36 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնել` աշխատանքները որքան հնարավոր է շուտ, բայց ոչ` նախքան հաջորդ շինարարական սեզոնի սկիզբը մեկնարկելու համար»։
Արիստոմենե Վարուդակիսը տեղեկացրեց նաեւ, որ Համաշխարհային բանկը հաստատել է առաջիկա 4 տարիների համար Հայաստանի հետ գործընկերության նոր ռազմավարությունը, որով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի 670-700 միլիոն։ Սա շուրջ 100 միլիոն դոլարով պակաս է ՀԲ-ի կողմից ավելի վաղ հայտարարված գումարից։
Անդրադառնալով ճգնաժամի պայմաններում Հայաստանում արձանագրվող տնտեսական անկմանը՝ ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը հայտարարեց. - «Մինչ օրս Հայաստանի տնտեսությունը անկում է ապրում: Ակնկալում ենք, որ տարեվերջին անկումը կկազմի 9-9,5 տոկոս։ Միաժամանակ ակնկալում ենք, որ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը կկայունանա, եւ հաջորդ տարվանից վերականգնման եւ որոշակի աճի ականատեսը կլինենք։ Մեր գնահատականներով, 2010 թվականին աճը կկազմի 1,5-2 տոկոս, եւ այդ աճը կարագանա 2011-12 թվականներին։ Իհարկե, սա կախված կլինի համաշխարհային տնտեսության վիճակից»։