«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի նման որոշման համար հիմք է ծառայել այն, որ «Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին»:
Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատականը հակիրճ էր: Այն, ի դեպ, վերաբերում էր նաեւ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի՝ Հայաստանի հասցեին քննադատություն պարունակող վերջին զեկույցին: Սահակյանի պնդմամբ, այդօրինակ որոշումներն ու քննադատությունը «քաղաքականացված են», եւ հետեւաբար՝ «ոչ օբյեկտիվ»:
«Ցավում եմ, որ «Հազարամյակի մարտահրավեր»-ը նման որոշում կայացրեց», - ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: - «Եթե վերանանք խնդրից եւ մի քիչ ավելի գլոբալ դիտարկենք հարցը, ինքներս մեզ պիտի հարց տանք՝ արդյո՞ք նման սանկցիա կիրառելը, ի վերջո, ավելի կօգնի մեր երկրի ժողովրդավարացմանը: Իմ անձնական կարծիքն է՝ ոչ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գնահատականը եւս ընդհանրական էր՝ վերաբերում էր ե'ւ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի զեկույցին, ե'ւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշմանը: Հովհաննիսյանը ընդունում է, որ ներքաղաքական վայրիվերումները իրենց ազդեցությունն են ունենում երկրի հանդեպ վերաբերմունքի վրա:
«Մի քիչ հասկանալի չէ, թե ինչու պետք է այս ամենի պատճառով տուժեն Հայաստանի փոքր համայնքները, որոնց ճանապարհաշինական ծրագիրը, փաստորեն, ձախողվեց», - հավելեց Վահան Հովհաննիսյանը: - «Զեկույցում կան ճիշտ գնահատականներ, կան նաեւ չափազանցություններ»:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքով, կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշումը «մեր իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր գործունեության» արդյունքն է:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այդ որոշումը կապ ունի Երեւանի ավագանու ընտրությունների հետ, Մարտիրոսյանը արձագանքեց. - «Կարծում եմ՝ ոչ: Սա ավելի հեռուն գնացող նախապատմություն ունի: Եթե իշխանությունները այդպիսի հավակնոտ, ինչպես իրենք են սիրում ասել, ծրագրեր են առաջ քաշում եւ խոսում են հեռավոր շրջանների տնտեսական զարգացման մասին, ոչ թե կեղծիքներով կզբաղվեին, այլ նորմալ ընտրություններ կանցկացնեին, ոչ թե քաղկալանավորներ կունենային իրենց դատական համակարգի շնորհիվ, այլ նորմալ արդարադատություն... Եվ դրա արդյունքում, մենք նվազագույնը՝ նորմալ ճանապարհներ կունենայինք»: