Մատչելիության հղումներ

Ռոբերտ Ավագյանը «բնական ու բանական» է համարում Փաստահավաք խմբի գործունեության դադարեցումը


«Շատ բնական է ու բանական: Կարգադրությունը լուծարման մասին եղավ ոչ թե նրա համար, որ ամսի [մայիսի] 4-ին մենք գնացինք արձակուրդ, այլ որովհետեւ մենք գնացինք արձակուրդ, որովհետեւ ընդդիմադիր մամուլում եղավ արտահոսք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կոալիցիայի կողմից Փաստահավաք խումբ գործուղված անդամ Ռոբերտ Ավագյանը:

«Սա է ամբողջ հարցը», - շարունակեց նա, - «եւ դա չտեսնել կամ չուզենալ տեսնել կամ թոզ փչել՝ դա էլ արդեն իրենց խնդիրն է: Այնպես որ, դա պետք է լիներ, որովհետեւ, վերջին հաշվով, նախագահը, եթե հարգում է իր կարգադրությունը, նաեւ պետք է տեր կանգնի այն պահանջներին, որ ինքը դնում է այդ կարգադրությամբ»:

Հարցին, թե Փաստահավաք խմբի զեկույց լինելո՞ւ է, թե՞ ոչ, Ավագյանը արձագանքեց. - «Բոլոր նյութերը, որոնք պահվում էին մեր Ազգային ժողովի սենյակի համապատասխան չհրկիզվող պահարաններում, սրանք պետք է հանձնվեն՝ եթե արդեն իսկ չեն հանձնվել, Նիկոյանի հանձնաժողովին: Եվ նրանք արդեն, փորձագետներ ունեն այնտեղ, կտան գնահատականներ»:

Ի պատասխան հարցին, թե կարծո՞ւմ է արդյոք, որ հայաստանյան հասարակական ու քաղաքական կազմակերպությունները՝ այդ թվում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, կարձագանքեն մարտի 1-2-իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի՝ երեկվա կոչին՝ հանձնաժողովին տրամադրել իրենց ունեցած փաստերը, Ավագյանը ասաց. - «Ես չեմ կարծում, որ հիմա Նիկոյանի հանձնաժողովին ինչ-որ բաներ բերեն, տան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG