Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկուշաբթի քննարկեց «Երեւան Ջուր» ընկերության հայտը եւ որոշեց ավելի քան 8 դրամով բարձրացնել մայրաքաղաքում սպառողներին մատակարարվող խմելու ջրի սակագինը։
Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանի փոխանցմամբ, հուլիսի 8-ից երեւանցիները օգտագործված 1 խորանարդ մետր ջրի համար 172.8 դրամի փոխարեն վճարելու են 181 դրամ:
«Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն հանձնաժողովի այս որոշումից դժգոհ էր, քանի որ, իրենց հաշվարկներով, Երեւանում, խմելու ջրի սակագինը գինը պետք է սահմանվեր 190 դրամ: Սակագնի բարձրացումը, ըստ Ռուայեի, պայմանավորված է մի քանի գործոններով. ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բանկիչների եւ արտադրական ձեռնարկությունների կողմից սպառվող ջրի ծավալների նվազմամբ, Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ դրամ-եվրո փոխարժեքով։
«Ես կարող եմ միայն դժգոհություն հայտնել, քանի որ մենք հանձնաժողովից ավելի բարձր սակագին էինք ակնկալում, որպեսզի կարողանանք ամբողջությամբ կատարել դրույթները, որոնք սահմանված են վարձակալության պայմանագրով», - ասաց «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը։
Հայաստանի մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարումը 10-ը տարով ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը պարտավորվել է աշխատանքի վերջին տարում` 2016 թվականին մայրաքաղաքում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում։
Պասկալ Ռուայեի խոսքով, նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը հաջողվել է բարելավել. - «10-15 տոկոս աճ շարունակականության առումով նշանակում է, որ միջինով քաղաքի կտրվածքով ունենք 22-ժամյա ջրամատակարարում, իսկ առանձին թաղամասերում ապահովում ենք շուրջօրյա ջրամատակարարում»:
Մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարման պայմանագրով ընկերության առջեւ դրված խնդիրներից էր նաեւ խմելու ջրի կորուստների կրճատումը, մինչդեռ, ընկերության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, 2009-ի առաջին եռամսյակում կորուստը կազմել է ավելի քան 85 տոկոս: Հանձնաժողովի այսօրվա նիստում հնչեց նաեւ կորուստների հստակ թիվը` 290 միլիոն խորանարդ մետր, ինչը «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն համարում է անհավանական` շեշտելով, թե ընկերությունը տարեկան վաճառում է 60 միլիոն խորանարդ մետր ջուր։