Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 5-ին կայացած նիստում մեղադրական կողմը պահանջեց Ալեքսանդր Արզումանյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, իսկ Սուրեն Սիրունյանին` 5 տարվա ազատազրկման, նրանց մեղադրելով Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեջ:
Մեղադրողներ Կորյուն Փիլոյանի եւ Արամ Ամիրզադյանի` շուրջ երկու ժամ տեւած մեղադրական ճառից հետո Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պաշտպանական ճառ նախապատրաստելու համար դատավորից խնդրեց 20 աշխատանքային օրով ընդմիջել նիստը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, հաջորդ նիստը նշանակեց հունիսի 12-ին:
Նույն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 5-ին շարունակվեց նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գործով դատավարությունը: Մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանից պահանջեց ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին դատապարտել 6 տարի ազատազրկման` նրան նույնպես մեղադրելով Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեջ:
Մեղադրողն իր եզրափակիչ խոսքում ասաց, թե Ազատության հրապարակը մինչեւ մարտի 1-ը դարձել էր թմրանյութ ձեռքբերելու վայր, այնտեղ կուտակվել էր մեծ չափերի հասնող զենք-զինամթերք, ռազմատենչ երաժշտություն ու կոչեր են հնչել, իսկ Մյասնիկ Մալխասյանը հրապարակ է տեղափոխել վառելիք, սնունդ, զենք, փայտե ու մետաղյա ձողեր։ Մեղադրողի ճառից վրդովված Մյասնիկ Մալխասյանը բողոքեց. - «Գործի մեջ որ գրում եք` Արցախի հեղինակությունը, հրամանատարական ձիրքով... չեք ամաչո՞ւմ այդքան սուտ եք գրում»:
Մեղադրողը դատարանից խնդրում էր, որ արժանահավատ համարեն միայն վկաների նախաքննական ցուցմունքները։ Նրանցից շատերը, հիշեցնենք, դատարանում ասել են, որ այդ ցուցմունքները տվել են իրավապահների ճնշումների ներքո։
Պաշտպանական կողմը ճառի համար ժամանակ խնդրեց՝ 10 օր։ Դատարանը 5 օր տվեց` ասելով, թե պաշտպանական կողմը բավարար ժամանակ է ունեցել պատրաստելու իր ճառը, ինչպես դա, դատավորի խոսքով, արել է մեղադրող կողմը։
Որպես «7-ի գործ» հայտնի քրեական գործով ամենածանր պատժաչափը` 9 տարի, մեղադրող կողմը առայժմ պահանջել է կիրառել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ` հունիսի 4-ին Կոտայքի մարզի դատարանում կայացած դատական նիստում: Սասուն Միքայելյանին ներկայացվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 225` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» եւ 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` «ապօրինի կերպով զենք կրելու» համար:
Նախկին արտգործնախարար, 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Մյասնիկ Մալխասյանը անցած տարվա մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորված շուրջ 54 ընդդիմադիրներից են, ում ընդդիմությունը համարում է քաղբանտարկյալներ, իսկ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ նրանց առնվազն մի մասի նկատմամբ ներկայացված մեղադրանքները, հնարավոր է, որ որոշակի քաղաքական բնույթ են կրել: