«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
«Երեւի ճիշտ կլինի վերադառնալ 2007 թվականի նախագահական ընտրություններին նախորդած ժամանակաշրջանը», - շարունակեց նա: - «Մյուս քաղաքական երեք ուժերի հետ միասին Դաշնակցությունը միասնաբար առաջադրել միասնական թեկնածուի գաղափարը: Եվ այդ թեզը, այդ տեսակետը բխում էր ոչ միայն քաղաքական ուժերի շահերից, այլ ամբողջ Արցախի շահերից: Մենք չենք սխալվել»:
Դավիթ Իշխանյանը վստահեցնում է, որ ՀՅԴ տեղական մարմինը, չունենալով ընդդիմադիր կեցվածք եւ լինելով Լեռնային Ղարաբաղի նախաահի կողքին, հարկ եղած դեպքում կարողանում է բարձրացնել եւ հնչեցնել տարբեր ահազանգեր:
«Պաշտպանելով նախագահի թեկնածությունը, չկա որեւէ հիմք ընդդիմադիր կեցվածք որդեգրելու եւ ընդդիմադիր կեցվածքով հանդես գալու: Իհարկե, սա չի ենթադրում, որ մենք զրկված ենք մեր խոսքի իրավունքից. ամենայն վստահությամբ եմ ասում՝ հարկ եղած պարագայում մենք հնչեցնում ենք եւ բարձրացնում ենք տարբեր ահազանգեր: Մի խոսքով, մենք չունենք առայժմ որեւէ հիմքեր եւ հուսով եմ, որ այս առայժմը կմնա որպես առայժմ», - ասաց Իշխանյանը:
Նա հերքեց ժամանակին, երբ Հայաստանում ՀՅԴ-ն դուրս եկավ իշխող կոալիցիայից, շրջանառվող լուրերը, թե իրենք էլ քննարկել են պաշտոններ զբաղեցնող իրենց կուսակիցներին ետ կանչելու հարցը. - «Նախ, ես տեղյակ չեմ նման խոսակցությունների: Ընդհակառակը՝ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը մեր իշխանությունների հետ»:
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի, զբոսաշրջության վարչության պետի, Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի պաշտոնները զբաղեցնում են Դաշնակցության ներկայացուցիչները: