«The Salt Lake Tribune» օրաթերթը հաղորդել է, որ Մյուրրեյն, ով Նյու Յորքից է, Յութա նահանգի հարավ-արեւմտյան շրջանում գտնվող Սենթ Ջորջ փոքրիկ ավանում մայիսի 27-ին մտել է տեղական դրամատուն, իր հաշվից վերցրել է 13 հազար դոլար եւ բանկի ծառայողին ասել է. «Մեր առաքելությունն է՝ սպանել պրեզիդենտ Օբամային»:
Մյուրրեյի գտնվելու վայրն այսօրվա դրությամբ հայտնի չէ: Իրավապահները որոնում են անհետացած կասկածյալին: Դատարանից ստացված տեղեկանքի համաձայն, կասկածյալը վերջերս ենթադրաբար եղել է Կալիֆորնիայում, Յութայում, Ջորջիայում, Օքլահոմայում եւ, հավանաբար, Տեխասում:
«The Salt Lake Tribune»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները հայտնել են, որ Դելիել Ջեյմս Մյուրրեյի անունով գրանցված է առնվազն 8 միավոր հրազեն: