Բացի այդ, ավագանու ընտրություններում ընտրակեղծիքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունն այսօր իրականացրեց թիվ 8 ընտրատարածքի երկու տեղամասերի արդյունքներին առնչվող քննչական գործողություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լիազորված մասնագետների մասնակցությամբ ստուգվեցին 8/01 եւ 8/03 ընտրատեղամասերի պարկերը, կատարվեց վերահաշվարկ։
Թիվ 8/01 ընտրատեղամասի պարկը բացելիս ԿԸՀ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանն արձանագրեց հետեւյալը. - «Պարկի փակման մասի ժապավենի պաշտպանիչ շերտը վնասված է, ինչը նշանակում է, որ պարկը արդեն իսկ բացված է եղել մեկ անգամ փակելուց հետո»:
Գրանցվեց եւս մեկ ընթացակարգային խախտում. պարկի վրա չկային տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ստորագրություններն ու կնիքը։ Նախ ուսումնասիրվեց չօգտագործված քվեաթերթիկների ծրարը։
Քննությանը մասնակցող թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն արձանագրեց. - «Ծրարը բաց է, բայց կնքված է եղել: Վրան արձանագրված է 522»:
Հաշվարկից հետո պարզվեց, որ չօգտագործված քվեաթերթիկներն արձանագրվածից 6-ով ավելի էին։
Կիսով չափ բաց էր օգտագործված ծրարների տոպրակը։ Հաշվարկը ցույց տվեց, որ քվեարկությանը մասնակցած 1480 ընտրողի փոխարեն, ընտրողների ցուցակում առկա է 1477 ընտրողի ստորագրություն։
Փոփոխություն գրանցվեց միայն ՀՀԿ-ի ձայները հաշվելիս. դրանք ավելացան մեկով։
Վերահաշվարկին ներկա «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Անահիտ Բախշյանի համար դատախազության արձագանքը ընտրախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին «նոր եւ դրական երեւույթ է»։
«Եթե այս ամենի հետեւանքը լինի այն, որ իրապես պատժվեն այն մարդիկ, որոնք արել են ընտրախախտումներ եւ կեղծիքներ, եւ ոչ կողքից պատահական մարդիկ, ինչպես լինում է սովորաբար մեր երկրում, այս հրապարակային գործունեության արդյունքում բոլոր ընտրակեղծիքների մեջ խառնված տարրը հասկանա, որ պատժելի է իր արարքը, ես դրական կգնահատեմ»: