«Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ բնակիչներս, պահանջում ենք անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը եւ դադարեցնել կատարվող բոլոր նախապատրաստական աշխատանքները», - նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված այս բաց նամակ-պահանջագրի տակ արդեն կա նաեւ Բելլա Քոչարյանի եւ Ռիտա Սարգսյանի ստորագրությունը։
Այս մասին այսօր մեր ռադիոկայանին հայտնեց Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը։
Թեղուտի պաշտպանության խումբը երեկ Հաղթանակի զբոսայգում բարեգործական ակցիային մասնակցող առաջին տիկիններին բացատրել են Թեղուտի անտառների խնդիրն ու ստացել նրանց ստորագրությունները։
«Ակնհայտ է, որ երկու տիկիններն էլ բացահայտ դեմ են Թեղուտի անտառների հատմանը: Նրանք, իրենց ստորագրությամբ դա վավերացրել են ու փաստորեն միացել մեր շարժմանը», - ասում է Մարիամ Սուխուդյանը եւ խորհուրդ տալիս ներկա ու նախկին նախագահներին. - «Որոշումներ կայացնելուց առաջ, խնդրում եմ, ձեր տիկինների հետ խորհրդակցեք»:
«Մեզ հայտնի է թե’ Ռոբերտ Քոչարյանի, եւ թե’ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը այս հարցին ու մեզ համար հետաքրքիր ու անակնկալ էր նախկին ու ներկա առաջին տիկինների ստորագրությունները», - ասում է «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը` հույս հայտնելով որ դեպքը հասարակական աղմուկ կբարձրացնի եւ կհայտնվի նախագահների ընտանեկան օրակարգում։
Բելլա Քոչարյանի եւ Ռիտա Սարգսյանի ստորագրությունները առաջիկայում կտեսնի նաեւ հանրությունը. դրանք կտպագրվեն եւ կհայտնվեն Թեղուտի պաշտպանության խմբի կողմից հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը կազմակերպվելիք բնապահպանական երթի գլխավոր պաստառներից մեկի վրա։
Բնապահպանական երթին, Հրայր Սավզյանի եւ Մարիամ Սուխուդյանի խոսքով` սպասվում են պատասխանատու մարմինների մերկացումներ։
«Անակնկալ է սպասվում հենց առաջին դեմքերի առումով», - ասաց Սավզյանը: - «Ուղղակի հիմա չենք ուզում բացահայտենք»:
Հավելեմ նաեւ, որ Թեղուտի պաշտպանության խումբը արդեն դատական հայց է նախապատրաստել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի դեմ։