Հունիսի 2-ից Երեւանի 3 ընտրատարածքների 10 ընտրատեղամասերում անցկացվում է քվեաթերթիկների վերահաշվարկ: Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից վերահաշվարկի դիմումով հանդես է եկել միայն «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ դրական էին գնահատել ընտրության ընթացքը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը, 6 տեղամաս բացվում է նրանց դիմումով: Դրանք են` 3/12, 8/29, 8/30, 8/31, 8/32 ,8/33 ընտրատեղամասերը:
«Օրինաց երկիր» կուսակցության մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը նշեց, որ կուսակցությունը վերահաշվարկի դիմում է ներկայացրել, ոչ թե որովհետեւ խախտումներ են արձանագրել, այլ. - «Որովհետեւ կասկածանքի տեղիք է տվել, եւ ներկայացրել են, որ վերահաշվարկ կատարվի»:
Տեղամասերից 3-ը ` 8/18, 8/19, 8/22, բացվում են Գլխավոր դատախազության միջնորդությամբ` նպատակ ունենալով ճշտել կեղծիքների վերաբերյալ մամուլում հրապարակած տեղեկությունները:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության դիմումի համաձայն բացվում է 9/28 տեղամասը, նշեց Տաթեւ Օհանյանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը ինչպես «Ժառանգություն» կուսակցությունը, ի սկզբանե բարձրաձայնում էր ընտրակեղծիքների մասին, վերահաշվարկի դիմումով հանդես չի եկել:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ անիմաստ է համարում վերահաշվարկի դիմումով հանդես գալը, քանի որ, կեղծիքն իրականացվել է ընտրություններից առաջ եւ քվեարկության ընթացքում, այսինքն, քվեաթերթիկների վերահաշվարկը ըստ էության պատկերը չի փոխի:
ՀԱԿ-ի համակարգողի փոխանցմամբ, կոնգրեսը հավաքագրում է իր բոլոր փաստերը, նախ ընտրությունները չեղյալ ճանաչելու պահանջով ԿԸՀ-ին դիմելու, այնուհետեւ դատական ատյաններում բողոքարկելու համար:
ԿԸՀ-ում Ժառանգություն կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը, ով հենց մայիսի 31-ին հայտարարեց,որ հանդես է գալու Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրությունները չեղյալ ճանաչելու առաջարկով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց այն կարծիքին, որ վերահաշվարկի համար դիմելը լրիվ անիմաստ է:
«Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպում եւ անցկացնում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այս կրիմինալ, օլիգարխիկ անձինք», - ասաց Թադեւոսյանը, - «Դրանից հետո ունենում ենք այն արդյունքը, որ մեր ընտրողները մեկ անգամ եւս ափսոսում են, որ մասնակցեցին ընտրությունների, ափսոսում են, որ չեն կարողանում գտնել միջոց` այս կրիմինալի դեմն առնելու»: