«Երեւանի ավագանու ընտրությունները առաջընթաց չեն արձանագրել ընտրողների վստահությունը վերականգնելու, նախկին ընտրությունների արդյունքում ժառանգած` հասարակության բեւեռացման խորացումը կանխելու, ընտրախախտումների արատավոր պրակտիկան բացառելու, ինչպես նաեւ ընտրագործընթացներն էապես բարելավելու եւ դրանք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանեցնելու գործում», - ասված է նախնական զեկույցում, որն այսօր լրագրողներին ներկայացրեց կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը։
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ընտրությունների վրա ստվեր են գցել նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը ընտրակաշառքների վերաբերյալ շրջանառվող լուրերը, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, որոշ քաղաքական ուժերի միջեւ բախումները, լրագրողների, վստահված անձանց եւ դիտորդների նկատմամբ բռնարարքների դեպքերը, ընտրական հանձնաժողովների անհավասարակշռված ներկայացուցչական կազմը:
Հանձնաժողովների ղեկավար կազմերը, ըստ կազմակերպության զեկույցի, մեծ մասամբ ձեւավորվել են ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների եւ Հանրապետության նախագահի ներկայացուցիչներով։
Կազմակերպության դիտորդները արձանագրել են քվեաթերթիկների առեւանգման, կրկնակի քվեարկության, բաց քվեարկության, բացահայտ հուշման, ներազդեցության, կողմնակի անձանց անհարկի ներկայության, քվեարկության անօրինական դեպքեր։
Լցոնումներով աչքի է ընկել, ինչպես արդեն հայտնի է, Մալաթիա-Սեբաստիա համայնքը։
«Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/01, 8/03, 8/05, 8/07, 8/28 տեղամասերում օրվա երկրորդ կեսին կատարվել են քվեաթերթիկների լցոնումներ», - ասա Հարություն Համբարձումյանը: - «Լցոնումներ կատարվել են այն պահին, երբ քվեարկողների մեծ խմբեր մուտք են գործել նշված տեղամասային կենտրոններ եւ առաջացրել ընտրողների խոշոր կուտակումներ եւ անկառավարելի վիճակ: Մալաթիա-Սեբաստիայում համարյա բոլոր տեղամասերում կար վախի զգացողություն եւ գրեթե հնարավոր չէր լինում եւ ընդհանրապես թույլ չէր տրվում ավելի մանրամասնորեն դիտարկել եւ ուսումնասիրել այդ տեղամասերը: Գրանցված խախտումները բավարար չեն Երեւան քաղաքում ընտրությունները անվավեր ճանաչելու համար: Ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդել լցոնման դեպքերը, հետեւաբար, անվավեր կարող են համարվել այն ընտրատեղամասի արդյունքները, որտեղ գրանցվել են լցոնման դեպքեր»:
Չնայած` 2008-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ այս ընտրությունները ուղեկցվել են առավել կոպիտ խախտումներով, «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունն արձանագրում է «փոքրիկ դրական տեղաշարժ», սակայն հավելում, թե բավարար հիմքեր չկան կարծելու, որ այս ընտրությունները հաղթահարել են ժողովրդավարական արդար եւ թափանցիկ ընտրությունների շեմը։
Մայրաքաղաքի բոլոր ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացրած մեկ այլ՝ «Ազատականություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը ամփոփ հայտարարություն կտարածի առաջիկայում, քանի որ «գրանցված բազմաթիվ ընտրախախտումները լուրջ ուսումնասիրման կարիք են զգում»:
Կազմակերպության նախնական գնահատականում հստակ են ընտրակաշառքի եւ լցոնման դեպքերը, ինչպես նաեւ Գյումրիից եւ Վանաձորից ընտրողների զանգվածային տեղափոխումը Երեւան, որոնք քվեարկություն են իրականացրել բնակիչներից նախօրոք հավաքագրված անձնագրերով:
Կազմակերպության նախագահ Նունե Վարդունու խոսքով, այս ընտրությունները «աննախադեպ էին ընտրակեղծիքների մեխանիզմների կատարելագործման առումով». - «2003 թվականից մենք միշտ իրականացրել ենք դիտորդական առաքելություն, բայց երբեւէ այս կարգի կատարելագործված, այսպես ասած «պրոֆեսիոնալ» խախտումների դեռ ներկա չէինք եղել: Քանի գնում, մեր իշխանությունները ավելի կատարելագործվում են խախտումների առումով»:
Շուրջ 100 դիտորդներով Կենտրոն համայնքի 53 տեղամասերում ընտրական գործընթացը դիտարկած «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հրապարակել է իր դիտարկման նախնական արդյունքները: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն»-ը ահազանգում է, որ հերթական անգամ խախտվել է հաշմանդամների ընտրելու իրավունքը՝ ընտրատեղամասերը հարմարեցված չեն եղել սայլակավոր հաշմանդամների համար:
«Ոչ պաշտոնական տվյալներով, հաշմանդամ-ընտրողների թիվը Երեւանում 30-40 հազար է, մինչդեռ համապատասխան պայմանների բացակայության պատճառով հաշմանդամների մասնակցության ցուցանիշը շատ ցածր է եղել», - ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: