Մատչելիության հղումներ

Հարություն Քուշկյան. «Մի քայլ առաջ ընտրություններ են լինելու»


«Հա’մ հույս ունեմ, հա’մ համոզված եմ, որ մի քայլ առաջ ընտրություններ են լինելու` ազնիվ, մաքուր, որը շատ կարեւոր է բոլորիս համար», - հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակը գլխավորող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նա քվեարկեց թիվ 10/29 ընտրատեղամասում, որը տեղակայված է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում: Տվյալ ընտրատեղամասում ընտրողների թիվը 1415 է, ԲՀԿ-ի թեկնածուն 119-րդ քվեարկողն էր:

Հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ բողոքների մասին Հարություն Քուշկյանը տեղեկություններ չուներ. - «Հիմա գնում եմ շտաբ, այնտեղ տեղում նոր կիմանամ»:

«Եթե ընտրությունների արդյունքները չլինեն այնպիսին, ինչպիսին ակնկալում է ԲՀԿ-ն, արդյոք կուսակցությունը դո՞ւրս կգա կոալիցիայից», - հնչած այս հարցը ԲՀԿ-ի թեկնածուն խորհուրդ տվեց ուղղել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. - «Որովհետեւ ինքն է նմանատիպ լուրջ հարցերին պատասխան տալիս»:

Հարություն Քուշկյանը պատրաստվում է օրն անցկացնել «Բարգավաճ Հայաստան»-ի շտաբում:
XS
SM
MD
LG