«Չնայած մենք ավելին ենք ակնկալում», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հավելեց Կարապետյանը:
Ժողովրդական կուսակցության առաջնորդը իր դժգոհությունը հնչեցրեց «կեղծ սոցհարցումներից». - «Ինչքան կարելի է ստել, ինչքան կարելի է ասել, որ իշխանությանը բոլորը սիրում են: Չէ՞ որ ժողովուրդը գիտի, դուք էլ գիտեք, որ իշխանությանը չեն սիրում: Եթե սիրում են՝ ինչ-որ համախոհներ… իրենց ռեսուրսը»:
Կարապետյանը գոհ է քարոզարշավի ընթացքում կուսակցության կատարած աշխատանքից:
«Առաջինը, համախմբել ենք մեր կուսակցական շարքերը, մեր համախոհների հետ հասցրել ենք հանդիպել», - ասաց նա: - «Ճիշտն ասած, ժամանակ չենք կորցրել. այն տարածքները, որտեղ մեր հայտնի կոալիցիոն կուսակցություններն են, այնտեղ չենք գնացել՝ Սիլիկյան թաղամաս եւ այլն, եւ այլն: Որովհետեւ գիտենք, թե ինչ մթնոլորտ է այնտեղ տիրում»:
Ընդհանուր առմամբ քարոզարշավի վերաբերյալ Տիգրան Կարապետյանը ասաց. - «Կա այն, ինչ դասականորեն բնորոշ է Հայաստանին՝ ամեն ինչ, ամեն գնով: Կա եւ ձայնաորսություն, մեկը մյուսից փախցնելու գործոնն է աշխատում, կա եւ վախը»:
ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բախումները Կարապետյանը «անբարոյականություն» որակեց. - «Բոլոր բախումները գնում են ձայն փախցնելու, խստորեն մրցակցելու առումով: Ուրիշ ի՞նչ… Գաղափարական առումով իրենք չեն տարբերվում, կոալիցիոն շրջանակներում շատ հավեսով աշխատում են»:
Ժողովրդական կուսակցության նախագահի խոսքով, եթե ընտրություններն արդար անցնեն, ապա իրենց համար ընդունելի է ցանկացած թեկնածու, իսկ եթե կեղծվեն՝ «դա կլինի վերջը», եւ այդ դեպքում Ժողովրդական կուսակցությունը դուրս կգա փողոց: