«Տեսնեմ, ինչ եմ արել, ուր եմ հասել, եւ ուր պիտի գնամ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ցուցահանդեսում ներկայացված իր մոտ 60 աշխատանքների մասին ասաց Աղաբաբյանը՝ հավելելով, թե «ոչ մի տեղ էլ չի հասել», բայց հուսով է, որ «գնում է դեպի լույսը, սիրո լույսը»:
Գեղանկարիչը ասաց, որ ուզում է այս ցուցահանդեսը ցուցադրել նաեւ Հայաստանի այլ վայրերում. - «Ոչ միայն Լոռին ու հատկապես Լոռին… Միտք կա այդպիսի: Շատ եմ ուզում, որ տուրնե-ցուցահանդեսի պես մի բան դառնա: Հայաստանի բոլոր անկյուններում, բոլոր մարզերում ընկերներ ունեմ, լավ նկարիչներ կան, որոնց հետ ուզում եմ միանանք ու շրջիկ ցուցահանդես անենք՝ նվիրված Թումանյանի 140-ամյակին»:
Նիկոլ Աղաբաբյանը ցանկացավ հնչեցնել նաեւ հետեւյալը. - «Այս ցուցահանդեսը իբր թե Մշակույթի նախարարությունն էր նախաձեռնել: Որովհետեւ ասացին՝ նվիրիր Թումանյանի 140-ամյակին, բայց ամեն ինչ արեցին, որպեսզի ցուցահանդեսը չկայանա: Մի դաժան բան է կատարվում Հայաստանում. ամբողջ Հայաստանը սեփականաշնորհված է ինչ-որ մի քանի հոգու մեջ, պարզվում է, որ մշակույթի ոլորտն էլ է սեփականաշնորհված մի քանի մարդու մեջ: Օրինակ, Ազգային պատկերասրահը ինչ-որ մեկինն է, Նկարիչների միությունը ինչ-որ մեկինն է, Մշակույթի նախարարության ենթակառույցները մշակույթի նախարարինն են…»:
Աղաբաբյանի խոսքով, ցուցահանդեսի անցկացումը Ազգային պատկերասրահում եւ Նկարիչների միությունում մերժել են տարբեր պատճառներով, բայց, իր համոզմամբ, մեզանում պարզապես չեն սիրում «բոլոր նրանց, ովքեր շատ են աշխատում, ովքեր ասելիք ունեն». - «Ուզում են, որ այսպես կիսաողորմելի մի մակարդակ մնա Հայաստանում, որ որեւէ մեկը իր խոսքը բարձրաձայնելու ո’չ տեղ ունենա, ո’չ էլ հնարավորություն… Եզակի բարի մարդկանցից, որ կան Հայաստանում իրենց հիշողությամբ եւ տեսակով եւ ներկայությամբ, դա նաեւ Հովհաննես Թումանյանն է, որը իմ լոռեցի պապն է, ինչպեսեւ՝ բոլորիս: Սիրով ինձ հյուրընկալել են, եւ ես ինձ լավ եմ զգում այստեղ»: