Հետաքրքիր է իմանալ` վերջին անգամ ե՞րբ եք կարդացել հայ ժամանակակից գրողների գրքերը կամ, առավել եւս, վերջին անգամ ե՞րբ եւ ո՞ր գրողի գիրքն եք գնել գրախանութից:
Անձամբ իմ հարցումները գրախանութներում հուսադրող չեն` գեղարվեստական գրականություն, իհարկե վաճառվում է, բայց հիմնականում արտասահմանյան գրականություն: Հայ ժամանակակից գրականությունը մեծ պահանջարկ չի վայելում, եւ արդեն քանի տարի է մեր հայ գրողները ամենատարբեր պատճառներ են փորձում գտնել, թե ինչո՞ւ այսօր ընթերցողը չի հետաքրքրվում հայ ժամանակակից գրականությամբ: Նշում են է՛լ սոցիալ-տնտեսական, է՛լ բարոյահոգեբանական, է՛լ ֆինանսական պատճառներ` համոզված, որ հայ ժամանակակից գրողների գրքերն անպատճառ շատ լավ կվաճառվեին, եթե չլինեին վերոհիշյալ պատճառներից ծնունդ առնող հազար ու մի խնդիրներ:
Ու մինչ հայ գրողները պնդում են, որ այսօր շատ լավ գրականություն է ստեղծվում, պոտենցիալ ընթերցողների հետ զրուցելիս լսում ես միայն, որ եթե լավ գրքեր ստեղծվեին, ապա դրանք անպայման կգտնեին իրենց ընթերցողին:
Գրքերն այնուամենայնիվ գտնում են իրենց ընթերցողին, ովքեր հիմնականում հենց գրական միջավայրից են, թեեւ, անկեղծ ասած, գրողներից շատերն անգամ միմյանց չեն կարդում... եւ ուրեմն հետաքրքիր է, այնուամենայնիվ, թե ո՞ր հայ հեղինակներն են այսօր ամենաշատ պահանջված եւ ո՞ւմ գրքերն են ամենաշատը գնվում։
Դժվար է պատկերացնել, որ ձեզանից որեւէ մեկը գոնե մեկ գիրք գնած չլինի վերջին ժամանակներս: