Ըստ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի, 2010 թվականի հոկտեմբերին լրանում է բժշկական համասլարանի հիմնադրման 90-ամյակը, եւ այսօրվա միջոցառումը եւս այդ շարքից է։
Գագիկ Բեգլարյանը ժամանեց Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ (ով ՀՀԿ-ի ցուցակում գրավում է երկրորդ հորիզոնականը)։ Քաղաքապետը կարճ ելույթով դիմեց ներկաներին՝ խոստանալով, որ այսուհետ պուրակները շատ կլինեն Երեւանում։
«Եվ մենք այսպես ճոխ բացում չենք անի: Դա մեզ համար կլինի առօրյա», - հավաստիացրեց նա՝ հորդորելով հավաքված ուսանողներին ակտիվություն ցուցաբերել պուրակների պահպանման գործում։
Պուրակի բացումը տեղի ունեցավ Երեւանի ժամանակով ժամը 14։30-ի սահմաններում։ Միջոցառմանը ներկա ՀՀԿ-ի մամուլի խոսնակ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք միջոցառումը քարոզարշավի շրջանակներում չէ, պատասխանեց. - «Ոչ: Քարոզչությունը Հանրապետական կուսակցությունը իրականացնում է ոչ աշխատանքային ժամերին՝ 6-ից հետո, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ բնականաբար, օրվա ընթացքում»:
Այս խոսքերից հետո էր, երբ երաժշտության հնչյունների ներքո Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը բացականչեց «Քեզ համար Հայաստան, քեզ համար Երեւան, քեզ համար համալսարան»։ Հիշեցնենք, որ «Քեզ համար Երեւանը» մայիսի 31-ի ընտրությունների քարոզարշավում Հանրապետականի կարգախոսն է։
Արդեն երեկոյան ՀՀԿ-ն ընտրողների հետ հանդիպում անցկացրեց Ավան համայնքում:
Իր ելույթում Տարոն Մարգարյանը իր ղեկավարած համայնքի բնակիչներին կոչ արեց իրենց ձայները տալ Հանրապետական կուսակցությանը՝ փաստարկելով. - «Այն ուժին, որը այս տարիներին ցույց է տվել իր աշխատանքը»:
Գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը, դիմելով ավանցիներին, ասաց. - «Անհանգստանալ պետք չէ, որ Տարոն Մարգարյանը ընտրվելու է եւ աշխատելու է Երեւանի քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ: Դրանով յուրաքանչյուր ավանցի պիտի ուրախանա, դրանով յուրաքանչյուր ավանցի պետք է հպարտանա»: