ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, վկայակոչելով քարոզարշավի ընթացքում ստացած տպավորությունները, իրենց անցկացրած հարցումներն ու 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած ձայները, հայտարարեց, թե Կոնգրեսը ունի երեւանցիների մոտ 60-65 տոկոսի աջակցությունը:
ՀԱԿ-ը հավանական չի համարում, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են չկեղծվել եւ հրապարակում է իշխանությունների կողմից կեղծիքների նախապատրաստման հերթական սցենարը: Մուսինյանը ասաց, թե ընդդիմությունը ընտրացուցակներում արդեն հայտնաբերել է Երեւանում հաշվառում չունեցող հազարների հասնող ընտրողների տվյալներ:
«Այս պահի դրությամբ, մենք ունենք ցուցակներում 2038 Երեւանում հաշվառում չունեցող անձինք, 300 անձանց տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանունները, ծնդդյան տարեթիվը, ամսաթիվը, կրկնվում են: Բայց կրկնվում են ոչ թե մեկ անգամ, այլ երբեմն՝ 7, երբեմն՝ 10, երբեմն՝ 5», - ասաց Մուսինյանը:
Հիշեցնելով իրենց փաստաթղթային ապացույցները, թե «բանակը՝ ի դեմս պաշտպանության նախարարի, հրահանգներ է ուղարկել համապատասխան կառույցներին՝ զինծառայողների ապօրինի մասնակցությունն ապահովելու համար», Մուսինյանը ասաց, որ կատարվածի մասին հաղորդմամբ դիմել են դատախազություն. - «Առանձնակի պատրանքներ չունենք, որ դատախազությունը օրենքով սահմանված կարգով ընթացք կտա այս դիմումին, բայց այս ամբողջ սպեկտրը ցույց է տալիս, որ բացի նրանից, որ ընտրություններում իշխանությունը օգտագործելու է քրեական տարրը եւ ընտրակեղծիքների ողջ մեքենան, սրան զուգահեռ բացահայտ մակարդակով պետական մարմինները սկսել են ընտրությունների կեղծման գործընթացը»:
«Սրան կարելի է գումարել նաեւ, որ ոստիկանությունն անմիջական ներգրավված է գործընթացներին», - հավելեց նա: - «Շաբաթ [օրը] մենք ֆիքսել ենք փաստը, որ Էրեբունու ոստիկանության բաժանմունքի պարեկապահակային ծառայության պետը անձամբ զբաղված է եղել Հայ ազգային կոնգրեսի քարոզչական պաստառները պոկելու գործով»:
Հաջորդ երեւույթը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը «արտառոց» որակեց, քվեարկողների անձնագրերում դրոշմակնիքներ դնելու մասին իրենց դիմումի մերժում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, մայրաքաղաքի ավագանու ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ընթացակարգով:
«Դրոշմակնիքը որոշ առումով փակում էր մի շարք ընտրակեղծիքների ճանապարհը: Այդ ճանապարհը հիմա շատ լայն բացված է», - նշեց Արման Մուսինյանը:
Ընտրական օրենսգրքի նույն պահանջի հետ կապված մեկ այլ խախտում էլ, ըստ նրա, այն է, որ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ավագանու թեկնածուների ցուցակներում ապահովված չէ կանանց բավարար ընդգրկվածությունը՝ 15 տոկոս: Այս կապակցությամբ ՀԱԿ-ը դիմել է վարչական դատարան, սակայն դիմումը վարույթ չի ընդունվել այն հիմնավորմամբ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը դատարան դիմելու իրավասություն չունի: Մուսինյանի խոսքով, սակայն, ընդամենը երկու ամիս առաջ նույն դատարանը, նույն մարդու այլ հայցը վարույթ ընդունել էր:
«Նրանք հասկանում էին, որ հայցը ընդունելու դեպքում անպայման պիտի բավարարեին եւ հիմա ուղղակի ընտրել են, այսպես ասած, կացնային տարբերակը եւ ուղղակի հայցը չեն ընդունել վարույթ», - հավելեց նա:
Մուսինյանը ասաց, թե ընդդիմությունը ընտրակեղծիքներին հակազդելու մեխանիզմներ եւս ունի՝ հավելելով, սակայն. - «Բայց եթե խոսքն այն մասին է՝ 50 հոգով մտնել ընտրատարածք, ջարդուփշուր անել, վստահված անձին ծեծել, այդտեղ իսկապես խնդիր ունենք: Որովհետեւ այդ 50 հոգին դա քրեական տարրն է, ոստիկանությունն է, ԱԱԾ-ն է [Ազգային անվտանգության ծառայությունը], ձեզ հայտնի սպեցնազն է, թաղային օլիգարխներն են… մենք դա տեսել են նախագահական ընտրություններում… Այստեղ խնդիր կա»:
Ըստ ՀԱԿ-ի անցկացրած հարցումների, իրենք մրցակից՝ որպես այդպիսին, չունեն: Մուսինյանը հայտարարեց, թե Հանրապետական կուսակցությունը «այլեւս շեմը չհաղթահարող է», մի քիչ ավելի հնարավորություններ ունի «Բարգավաճ Հայաստան»-ը, իսկ «Օրինաց երկիր» կուսակցության թեման որակեց «անլուրջ»:
Դաշնակցության՝ ընդդիմադիր դաշտ անցնելու վերաբերյալ Մուսինյանը ասաց. - «Մենք Դաշնակցության կողմից որեւէ քայլ, որը կապացուցեր, որ նրանք այս պահին ընդդիմություն են, դեռ չենք տեսել: Այս պահի դրությամբ, դեռ որեւէ ապացույց, որ նրանք կընդվզեն կեղծիքների դեմ, մենք չունենք»: